Հինգշաբթի, 25.04.2024, 13:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Հայաստանում փողատերը մեծահարուստ չի դառնում, որովհետև արվեստագետին չի հովանավորում. քանդակագործ
15:50
Հայաստանում փողատերը մեծահարուստ չի դառնում, որովհետև արվեստագետին չի հովանավորում. քանդակագործ
 Սևակ Գրիգորյան
Քաղաքական գործիչների մտահոգության առարկան պետք է դառնա վատ արվեստը, որը բացասաբար է անդրադառնում ողջ հանրության վվրա։ Այսօրվա ասուլիսում այս մասին ասաց իտալահայ քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Իտալիայի Մեդալի ասոցացիայի անդամ Սևակ Գրիգորյանը։

«Եթե նայենք արվեստագետին, թե նա ինչքանով է մտնում քաղաքականության մեջ, երևի թե՝ քիչ, քանի որ քաղաքականությունն այսօր դաձել է խաղ, որը այնքան էլ մաքուր խաղ չէ։ Սակայն այս պետական գործը՝ քաղաքականությունը, հիմա կտրված է ապրում։ Եթե նայենք պատմությանը, արվեստի բոլոր մեծ գործերը ստեղծվել են պետական հովանավորությամբ կամ մեծահարուստների պատվերներով։ Այսօր Հայաստանում դա չի կատարվում, դրա համար էլ փողատերերը մեծահարուստ չեն դառնում՝ մնում են փողատեր»,- ասաց արվեստագետը։

Ըստ Գրիգորյանի՝ դա նաև թե պաշտոնյայի, թե հանրության կրթության չափն է ներկայացնում։ «Եթե հիվանդ ես, դիմում ես բժշկին ու չես ասում, թե նա քեզ ինչպես պիտի բուժի, այլ հետևում ես նրա ցուցումներին, նույն կերպ էլ պատվերը տալիս պիտի հետևեն արվեստագետի ցուցումներին՝ զարգանան նրա տված ձևով, ոչ թե իրենց ճաշակը թելադրեն։ Երբ երկրում կամ թանգարաններում կամ փողոցներում պրոպագանդվում է վատ արվեստ, դա վատացնում է ժողովրդի վիճակը. ցավոք սրտի դրա վրա ուշադրություն չի դարձվում»,- նշեց նա։

Գրիգորյանն ասաց, որ շատ է խոսվում Հայաստանում հացի խնդրի մասին. «Իհարկե, մարդը պիտի կուշտ լինի, սակայն եթե մի օր աշխարհից արվեստները դուրս մղվեն, մի օրում ամեն բան կկորի, կկործանվի։ Արվեստը մարդկանց ապրելու հնարավորություն է տալիս ու կյանքը հետաքրքիր է դառնում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդը նույնիսկ չի կարողանում ստեղծագործել, միևնույնն է, նա ստանում է իմպուլսներ։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/06/art/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 683 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սևակ Գրիգորյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0