Չորեքշաբթի, 24.04.2024, 08:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Հայաստանում շարունակվում է «Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը
15:30
Հայաստանում շարունակվում է «Ճանապարհորդող նոտաներ - 2011» միջազգային երաժշտական փառատոնը
Ճանապարհորդող նոտաներ
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը և «Ճանապարհորդող նոտաներ» /Traveling Notes/ ամերիկյան ծրագիրը ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը Հայաստանում անցկացնում են «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնը, որը եզակի հնարավորություն է ընձեռում շնորհալի պատանի երաժիշտներին՝ մասնակցելու արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների վարպետության դասընթացներին, համագործակցելու օտարերկրյա հասակակից երաժիշտների հետ, համատեղ հանդես գալու համերգային ծրագրերով:

ՀՀ մշակույթի նախարարությունում այդ առթիվ հրավիրված ասուլիսին մասնակցում էին ու փառատոնի աշխատանքները ներկայացրեցին նախարարության արվեստի վարչության գլխավոր մասնագետ Լիլիա Նիկոյանը, «Ճանապարհորդող նոտաներ» ծրագրիի գործադիր տնօրեն Էլեն Բրեյգերը և մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախագահ Նելլի Սարգսյանը:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է վարպետության դասերի ինտենսիվ ծրագիր, կամերային երաժշտության սեմինար պարապմունքներ, սեկցիոն և նվագախմբի համար նախատեսված փորձեր, համերգներ հանրապետության տարբեր քաղաքներում: «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական փառատոնում ընդգրկված մասնագետներից են.

1.Խորխե Ագիռեն /ԱՄՆ/ - «Ճանապարհորդող նոտաներ»ի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, դասավանդում է Վիրջինիայի համալսարաններում:

2. Ալեքսանդր Խաինդրավան /Վրաստան / կոնտրաբաս - 2006 թ. հանդիսանում է Տալլինի ազգային օպերայի դիրիժոր և մասնակցում է գլխավոր դիրիժոր Ավրո Վոլմերի դասընթացներին: 2008-ից վրացական պետական կամերային նվագախմբի` «Ճանապարհորդող նոտաներ»-ի գլխավոր դիրիժորն է:

3. Ալեքս Քլայնը /Բրազիլիա/, հոբոյ - մաստեր դասեր է տալիս Juilliard երաժշտական ուսումնարանում, Փարիզի, Լիոնի, Պեկինի կենտրոնական, Ժնևի և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում:

4. Թիմ Բրաունը /Մեծ Բրիտանիա/ գալարափող

5. Ջերեմի Էփը /Կանադա/, հարվածային գործիքներ- Մանիթոբա համլսարանի հարվածային գործիքների դասախոս

6. Արամ Թալալյանը /Հայաստան/, թավջութակ-Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ

7. Բագրատ Վարդանյանը /Հայաստան/, ջութակ- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր

8. Յանա Դարյանը /Հայաստան/, ալտ:

«Ճանապարհորդող նոտաներ» փառատոնն ամեն տարի անցկացվում է մի որևէ երկրում, հանդիսանալով միջմշակութային շփման առիթ: Տարբեր երկրների երիտասարդ երաժիշտներն ու բարձրակարգ ուսուցիչները հանդիպում են ընդունող երկրի ուսանողների և ուսուցիչների հետ` համատեղ սովորելու և ստեղծագործելու: «Ճանապարհորդող նոտաներ» միջազգային երաժշտական հայաստանյան փառատոնն` Traveling Notes-ը 2011 թ. առաջին անգամ հանդես է գալիս սիմֆոնիկ նվագախմբով: Տասնմեկ երկրների /Կանադա, ԱՄՆ, Մեքսիկա, Կոլումբիա, Պերու, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան/ վաթսունից ավելի երաժիշտներ և ուսուցիչներ են հավաքվել Հայաստանում: Մասնակից երաժիշտները 14 - 27 տարեկան են:

Ժյուրիի կազմում ընդգրկված են ԱՄՆ Վիրջինիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար Ժորժ Ագուիրը, Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի դասախոսներ: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ձևավորվել են 3 տարբեր նվագախմբեր /փողային, լարային, սիմֆոնիկ/, որոնք հանդես են գալու առանձին ծրագրերով:

Փառատոնի ընթացքում հավաքական երիտասարդական նվագախմբերը հանդես կգան 4 համերգով /մուտքն ազատ է/.

- օգոստոսի 20-ին` Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում /սիմֆոնիկ նվագախումբ/
- օգոստոսի 21-ին` Երևանի «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնում /փողային և հարվածային գործիքներ/
- օգոստոսի 22-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /լարային գործիքներ/
- օգոստոսի 24-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում /սիմֆոնիկ նվագախումբ/ եզրափակիչ համերգ և փառատոնի հանդիսավոր փակում:

Traveling Notes-ի առաջին փառատոնը տեղի է ունեցել 2007թ. Դոմինիկյան Հանրապետությունում, հաջորդը` 2008 թ. Պերույում, 2009թ.` ԱՄՆ-ում, 2010թ.` Բելգիայում, 2011թ. հուլիսին` Կոլումբիայում, իսկ այժմ` ս. թ. օգոստոսի 13- 24-ը` Հայաստանում:


Աղբյուր`http://www.mincult.am/1/am/?module=news&mid=2&id=3054

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 818 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ճանապարհորդող նոտաներ», «Գաֆեսճեան» արվեստի կենտրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0