Հինգշաբթի, 02.05.2024, 01:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության հարցում
16:49
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել Բաքվում կայանալիք Եվրատեսիլին մասնակցության հարցում
Գոհար Գասպարյան
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել «Եվրատեսիլ 2012» մրցույթին մասնակցության հարցում, որը տեղի կունենա Բաքվում, լրագրողներին հինգշաբթի ասաց Եվրատեսիլի  հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մեզ համար շատ կարևոր է մեր մասնակիցների անվտանգության հարցը: Ադրբեջանը դեռևս չի ներկայացնել որևէ պաշտոնական և հավաստի երաշխիք, որոնց վրա հիմնվելով՝ մենք կկարողանանք վերջնական որոշում  ընդունել», - նշեց Գասպարյանը: Նրա խոսքերով՝ մրցույթում Հայաստանն արժանի կերպով ներկայացնելու համար հայկական կողմն անվտանգության երաշխիքներ է ակնկալում Եվրոպական հեռարձակողների միության և Եվրատեսիլի անցկացման համար պատասխանատու միջազգային այլ կազմակերպությունների կողմից:

Գասպարյանը տեղեկացրեց, որ Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի դեկտեմբերին:

Նիկկի (Նիգյար Ջամալ) և Էլլա (Էլդար Կասիմով) ադրբեջանական դուետը հաղթեց Դյուսելդորֆում կայացած Եվրատեսիլ-2011 մրցույթում: Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ հաջորդ մրցույթն անցնում է հաղթող երկրում:

Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է «Եվրատեսիլ 2012»-ին ապահովել հայ մասնակիցների անվտանգությունը:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110721/42494444.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1002 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գոհար Գասպարյան, Եվրատեսիլ 2012 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0