Շաբաթ, 20.04.2024, 17:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Հայաստանը մտադիր է հայրենիք վերադարձնել արտերկրի մասնավոր հավաքածուների հայ նկարիչների կտավները
15:04
Հայաստանը մտադիր է հայրենիք վերադարձնել արտերկրի մասնավոր հավաքածուների հայ նկարիչների կտավները
Հասմիկ Պողոսյան
Հայաստանում կկազմակերպվի հատուկ ակցիա, որի շրջանակներում կգնվեն կերպարվեստի հայ գործիչների ստեղծագործությունները, որոնք գտնվում են արտերկրի մասնավոր հավաքածուներում: Այդ մասին հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա ասաց, որ արդեն այդ գործով զբաղվելու ժամանակն է և որ այդ հարցին ընթացք կտրվի որքան հնարավոր է շուտ: Խոսքը հատկապես վերաբերում է Մարտիրոս Սարյանի կտավներին:

Հունիսի 8-ին Լոնդոնի MacDougall արվեստի աճուրդի կենտրոնում ներկայացված էին Մարտիրոս Սարյանի 3 նկարները` «Երևանյան էտյուդ», «Կովկասյան փողոց» «Բակը»: «Կովկասյան փողոց» կտավի նախնական գինը կազմել է 200.000-300.000 անգլիական ֆունտ ստեռլինգ, աճուրդում վաճառվել է 324.000 անգլիական ֆունտ ստեռլինգով: Մյուս երկու նկարները չեն վաճառվել:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75007/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 711 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարտիրոս Սարյան, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0