Հինգշաբթի, 28.03.2024, 16:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Հայերը Մաշոկ 2011-ին (տեսանյութ)
17:05
Հայերը Մաշոկ 2011-ին (տեսանյութ)
Հայկ Խալաթյան
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում հուլիսի 3-19 տեղի է ունեցել Մաշոկ 2011 Հյուսիսկովկասյան երիտասարդական ֆորումը, որին հրավիրված են եղել նաև պատվիրակներ Հայաստանից։ Համաժողովին մասնակցում էին լրագրող Հայկ Խալաթյանը, հայ բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցիչ Եկատերինա Ժերենկոն:

«Մաշուկ-2011» Հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը սոցիալական նախագիծ է, ուղղված քաղաքականությամբ, էկոնոմիկայով, նորարարություներով, հասարակական քարոզարշավներով հետաքրքրվող Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի լավագույն երիտասարդների հայտնաբերմանն ու ուսուցմանը: Հարավկովկասի ներկայացուցիչները եղել են հրավիրված պատվիրակներ, սակայն Ադրբեջանական ներկայացուցիչները ըստ Տիգրան քոչարյանի մեկ օր անց չդիմանալով վրանային պայմաններին մեկնեցին։ Հայկական պատվիրակությունը սերտորեն համագործակցել է տեղի հայ համայնքի հետ, որը ըստ բամնախոսի տարածաշրջանում լավագույներից է։

Պյատիգորսկ քաղաքի 200,000 հազար բնակչությունից 40,000-ը հայեր են։ Վրանային պայմաններում ապրելը ունեցել է նաև իր վտանգավոր կողմերը, ըստ լրագրող Հայկ Խալաթյանի, սկզբում տպավորություն է եղել, թե գտնվում են հաակենտրոնացման ճամբարում, չորս կողմում ոստիկաններն ու զինվորականների հսկողություն է սահմանված եղել, դա էլ անվտանգության ապահովման համար է եղել։ Հայկ Խալաթյանը նշում է նաև, որ բոլորը զարմացել էին, որ գոյություն ունի երկու հայկական հանրապետություն, և ըստ բանախոսների ամբողջ ֆորումի մասնակիցների համար մի մեծ բացահայտում է եղել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը։

Նմանատիպ ֆորումներն օգնում են ոչ միայն օտարերկրացի երիտասարդներին Հայաստանի մասին տեղեկություններ տալ , այլ նաև օգնում են սերտորեն համագործակցել սփյուռքի հետ։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27357.html





Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 852 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայկ Խալաթյան, Մաշոկ 2011 | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0