Ուրբաթ, 26.04.2024, 06:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » «Հայկական համայնապատկեր»-ում կբարձրաձայնվեն հայերին վերաբերող մի շարք խնդիրներ
16:45
«Հայկական համայնապատկեր»-ում կբարձրաձայնվեն հայերին վերաբերող մի շարք խնդիրներ
Թամարա Ստեփանյան
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ներկայացված ֆիլմերը թեեւ շատ տարբեր են, սակայն ունեն յուրօրինակ ընդհանրություն' ներկայացնում են հայերին վերաբերող խնդիրներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Փոքրիկ քարեր» ֆիլմի ռեժիսոր Թամարա Ստեփանյանը, իր ֆիլմը պատմում է կարոտախտի մասին: «Ֆիլմում ներկայացված են չորս կանայք, ովքեր որոշակի խնդիրների պատճառով հայտնվել են Դանիայում:Նրանց միավորում է կարոտի զգացողությունը»,- ասաց նա:

Հայ երիտասարդ ռեժիսոր Աննա Թովմասյանը կինոփառատոնին ներկայացրել է իր «Կամավորը» ֆիլմը, որը պատմում է Արցախյան գոյամարտում հակամարտող կողմերում կռվող այլազգիների մասին: «Այլ հարց է, թե ինչպես է այդ փաստը որակում Ադրբեջանը' միջազգային հանրությանը ներկայացնելով, թե հայկական կողմում կռվող այլազգիները եղել են «վարձու մարդասպաններ»: Ինչո՞ւ էին հայ կամավորական ջոկատներին միացել այլազգիները, մասնավորապես' Դմիտրի Մոտրիչն ու նրա ընկեր Իլյա Կուլիկը, որոնք իրենց հայ ընկերոջ' Մյասնիկ Գասպարյանի հետ, հերոսական մահով ընկան Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մատույցներում' ավարտին հասցնելով մարտական առաջադրանքը»,- ասաց Ա. Թովմասյանը' հավելելով, որ ֆիլմում բարձրաձայնվում են հենց այդ հարցերը:

Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմում ներկայացված է, թե ինչպես Գյումրիի ավերիչ երկրաշարժից տասներեք տարի անց տասներեքամյա որբ Լուսինեն պապի հետ ապրում է տնակում: «Նա համր է, բայց' շնորհալի դաշնակահարուհի: Միջազգային մրցույթի պատրաստվելու համար Մշակույթի նախարարությունը նրան մի գեղեցիկ դաշնամուր է տրամադրում: Բայց, երբ գործիքը բերվում է, պարզ է դառնում, որ տնակը, որտեղ նրանք ապրում են, շատ փոքր է դաշնամուրը տեղավորելու համար»,- ներկայացրեց Լ. Մինասյանը' հավելելով, որ նմանատիպ դրամատիկ իրավիճակներ շատ են պատահել հայերի հետ:

«Հայկական համայնապատկերում» ներկայացված է նաեւ Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը: Նրա խոսքով' ֆիլմի գլխավոր հերոսն ութսունամյա Կարապետն է, որի մայրը հրաշքով փրկվել է Հայոց մեծ եղեռնի ջարդերից: Նա փորձում է իր ամերիկացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ Հայրենիքի հիշողությունը: Միայն այդ կերպ նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից: «Անձամբ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի քսանչորսին Թուրքիայի դեսպանատան առջեւ այրել այդ երկրի ազգային դրոշը: Դա բողոքի' նրան հասանելի միակ ձեւն է: Նման դեմարշները զայրացնում են որդուն' Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել եւ անհասկանալի են տասնյոթամյա թոռանը, որը նույնիոկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն: Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա»,- ներկայացրեց Ա. Իգիթյանը' նշելով, որ սա նույնպես հայ ժողովրդի համար ստեղծել է դրամատիկ իրավիճակ:

 
Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658088/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0