Հինգշաբթի, 18.04.2024, 22:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները` ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում
15:33
Հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրները` ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում
 Հայկական կինոյի զարգացման հիմնախնդիրներ
Կարեւորելով կինոյի դերը ժամանակակից արվեստում, ինչպես նաեւ նրա համամարդկային ներգործուն մեծ ուժը եւ նպատակ ունենալով նպաստել արդի հայկական կինոարվեստի զարգացմանը' ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկումներ են ընթանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ են ընթանում hայկական կինոյի զարգացման հիմնախնդիրների, հայեցակարգային դրույթների, ոլորտին առնչվող իրավական ու տնտեսական հարցերի շուրջ: «Քննարկումներին մասնակցում են կինոարվեստի բնագավառում գործող պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա' հավելելով, որ արդեն կայացել է երկու քննարկում, որոնց ընթացքում արվել են բազմաբնույթ առաջարկներ:

Նա նաեւ նշեց, որ նախարարին կից գործող կինոխորհրդի եւ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվում են բոլոր առաջարկները: «Առաջիկայում նախատեսված հերթական նիստում դրանք կքննարկվեն, կամփոփվեն եւ հիմնավորվելու պարագայում կներառվեն hայկական կինոյի հիմնախնդիրներն ու զարգացման մեխանիզմները նախանշող փաստաթղթի նախագծում»,- տեղեկացրեց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660595/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 703 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գայանե Դուրգարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Dheichaa   (27.07.2013 15:52) [Նյութ]
That's an astute answer to a tricky qusiteon

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0