Ուրբաթ, 19.04.2024, 13:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Հայկական մշակույթի օրեր` Ուկրաինայում
13:57
Հայկական մշակույթի օրեր` Ուկրաինայում
Ուկրաինա
Հուլիսի մեկին կմեկնարկեն Ուկրաինայում հայկական մշակույթի օրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, մշակույթի օրերը կանցկացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց: Օրերի շրջանակներում տեղի կունենա Գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Կկազմակերպվի գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ: Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գ.Դուրգարյանի տեղեկացմամբ' Չինաստանում հունիսի 23-ին մեկնարկած հայկական մշակույթի օրերի շրջանակներում Պեկինի «Ջինթայ» արվեստի թանգարանում բացվել է «Ավանդականի եւ ժամանակակիցի խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը, ցուցադրվել են գորգագործության, կարպետագործության նմուշներ Երեւանի ժողարվեստի թանգարանի, Մարկոս Գրիգորյանի հավաքածուներից, ազգային տարազներ, ձեռագործ աշխատանքներ, ժանեկագործության նմուշներ, ներկայացվել է հայկական արվեստն ու արվեստագետների մասին պատմող ալբոմային գրականություն: Ցուցահանդեսում տեղ են գտել նաեւ նկարչուհի Սոնա Բանոյանի աշխատանքները: Պեկինի «Թիանչիաո» համերգասրահում տեղի է ունեցել գալա համերգ, որտեղ ներկայացվել են հայկական ժողովրդական, ծիսապաշտամունքային պարեր' մասնակցությամբ «Բերդ» պարային անսամբլի, հանդես են եկել ժողովրդական նվագարանների մենակատարներ, հնչել են գործիքային կատարումներ, կոմիտասյան մշակումներ եւ այլն:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657071/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 769 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0