| Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » 
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում 
 
| 21:19  
Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն Չինաստանում և Ուկրաինայում |  |  Հունիսի 22-29-ը Չինաստանում և հունիսի 30-ից հուլիսի 5-ն Ուկրաինայում  հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
 Հաղորդագրության համաձայն, հայաստանյան մշակութային պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Օրերի շրջանակներում, բացի  համերգային և ցուցահանդեսային ծրագրերից կողմերը կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2012-2014 թթ. համագործակցության մասին ծրագիր:
 
 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարելիք պաշտոնական այցին զուգընթաց Ուկրաինայում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր:
 
 Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա գալա համերգ, կբացվի «Հայկական հետքը Ուկրաինայում» լուսանկարչական ցուցահանդեսը, կիրականացվի հայկական ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Տեղի կունենա գրողների հանդիպում, կանցկացվեն շնորհանդեսներ, ժամանակակից արվեստի ցուցադրություններ:
 
 
 Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110621/42477541.html
 
 
 |  | Կատեգորիա: Միջոցառումներ |
Դիտումներ: 772 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |  
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 |  |  |  |  |  |  |  |  Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [ Գրանցվել  | Մուտք  ]
 |