Ուրբաթ, 26.04.2024, 13:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Սեպտեմբեր » 1 » Հայկական և ուկրաինական ժամանակակից պոեզիան` մեկ ժողովածուում
01:30
Հայկական և ուկրաինական ժամանակակից պոեզիան` մեկ ժողովածուում
Հայկական և ուկրաինական ժամանակակից պոեզիան` մեկ ժողովածուում
Հոկտեմբերի վերջին լույս կընծայվի հայ և ուկրաինացի ժամանակակից պոետների ստեղծագործությունների ժողովածու։ Այն կնվիրվի Հայաստանի և Ուկրաինայի անկախության 20–ամյակին: Այս մասին նշեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան tert.am-ի հետ զրույցում` նշելով, որ նման նախաձեռնություններով ավելի են ամրապնդվում հայ-ուկրաինական մշակութային կապերը, որոնք երկու պետությունների հարաբերություններում կարևորագույն մաս են կազմում:

Հումանիտար, մշակութային համագործակցության մեջ, ըստ դեսպանի, հսկայական է Ուկրաինայում հայկական 400 հազարանոց համայնքի դերը: «Ուկրաինան բազմազգ պետություն է, և մենք անում ենք ամեն ինչ, որ ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունենան զարգացնել իրենց լեզուն, մշակույթը: Հայ համայնքի զարգացման գործում մեր երկիրը մեծ ջանքեր է գործադրում: Հայաստանում ուկրաինական համայնքը նույնպես ունի բավարար բոլոր պայմաններ` զարգանալու ու բավարարելու բոլոր պահանջմունքները: Հայաստանն ու Ուկրաինան մեծ կարևորություն են տալիս հումանիտար, մշակութային համագործակցության ամրապնդմանը, քանի որ դրանք կապերն են մարդկանց, մշակույթների, երիտասարդների միջև»,- ընդգծեց Իվան Կուխտան:

Նրա գնահատմամբ` անկախության 20 տարին Ուկրաինայի համար ոչ միայն հոբելյան է, այլև պատմական կարևորագույն իրադարձություն: Իսկ երկու պետությունների կյանքում այն հատկանշական է դառնում, քանի որ Հայաստանում և Ուկրաինայում քսանամյա անկախության տոնակատարություններին կհաջորդի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/29/ukraine2/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1437 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ուկրաինա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0