Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » 
Հայկական քոչարին` Սանկտ-Պետերբուրգում
 
19:44  
Հայկական քոչարին` Սանկտ-Պետերբուրգում  |  
 Հունիսի 29-ին ռուսահայոց թեմի «Հայասա» պարային խումբը ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգի հեղինակավոր դահլիճներից մեկում: Համերգին ներկա էին հովվապետական այցով Սանկտ-Պետերբուրգում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը, նրան ուղեկցող պատվիարկության անդամները, ռուսահայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ,  բազմաթիվ հայեր ու ռուսներ:
  «Հայասա» պարային խմբի ազգային ոգեշունչ ելույթներով վարակված` հանդիսատեսը ևս պարում էր: Ծափողջյուններով թնդում էր դահլիճը, ինչպես թնդում էր բեմը, երբ պարում էին երիտասարդները հայոց ավանդական քոչարին: 
  Համերգին ելույթ ունեցավ նաև Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցու Հայորդյաց տան  «Նաիրի» պարային խումբը:
  Այս համերգով եզրափակվեցին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ընթանոuմ էին տարեսկզբից ի վեր:
  Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի մամլո դիվան 
 
  Աղբյուր`http://hetq.am/arm/news/2571/
 
  
		
	  |  
| 
Կատեգորիա: Պարարվեստ |
Դիտումներ: 818 |
Ավելացրեց: admin
| Ռեյտինգ: 0.0/0 |  
 
		 
 
| Ընդամենը մեկնաբանություններ: 0 |  |  
| 
			
			
			
			 |  
 |  
 |  
 
 
 
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել: [  Գրանցվել |  Մուտք ]  
 
 |