Ուրբաթ, 26.04.2024, 12:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 29 » Հայկոն ու Մկոն սարի պես կանգնած են Կարգին Հասոյի կողքին
12:34
Հայկոն ու Մկոն սարի պես կանգնած են Կարգին Հասոյի կողքին
Հասմիկ Ղարիբյան
«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է անցկացրել դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հետ, ով հայտնի է որպես «Կարգին Հասո»։ Հարցազրույցում դերասանուհին պատմել է, որ իր հայրը ժողովրդական դերասան Իշխան Ղարիբյանն է, պապը` հայտնի լուսանկարիչ Սամվել Խանդիկյանը, մեծ քեռին` Տիգրան Լևոնյանը, փոքր քեռին` Արմեն Խանդիկյանը:

«Ես դերասանական կրթություն չունեմ, բայց եթե մարդ տաղանդ ունի, իրեն ցանկացած դեպքում կտեսնեն: Այսօր սերիալներում կան դերասաններ լուրջ թատրոններից, որոնց խաղը նայելուց ասում եմ` վա՜յ մամա ջան… էդ շեշտրադրումները, էդ կեղծ խոսելու ձևը… միանգամից ալիքը փոխում եմ…»,- ասել է դերասանուհին։ Հարցազրույցի շարունակությունը ներկայացվում է ստորև։

-Քո խաղընկերների մեջ չկա՞ն այդպիսի օյ-օյ կերպարներ:


-Մեր «Կարգին սերիալում» չկան, ինձ թվում է` մեծամիտ մարդիկ են իրենց նման ձև պահում: Դեռ հին ժամանակներից թատրոնները ստեղծվել են, որպեսզի ցուցադրեն կյանքից հատվածներ: Երբ խոսում են կլոր օ-երով, բայց սխալ ձայնային շեշտադրումներով, դա արդեն չեղավ մաքուր հայերեն:

-Իսկ քո խաղի հետ կապված` քննադատություններ չե՞ս լսում:

-Անկեղծ ասած` ոչ, չգիտեմ ինչից է: Կարող է իմ մոտ ամաչում են ասել:

-Կամ վախենում են, մի քիչ «բոյեվիկ» կերպար ես:

-Հա… բայց մոտիկ մարդկանց չեմ ծեծում ու բոլորովին մեծամիտ չեմ: Ես մինչև հիմա գիտակցում եմ, որ հայտնի եմ, ինչը վատ է` ինձ թվում է:

-Իսկ ինչո՞ւ թատրոն չես գնում, առաջարկներ չե՞ս ստացել:

-Քանի որ դրամատիկականի գեղարվեստական ղեկավարը քեռիս է, ինքը դեռ ինձ առաջարկ չի արել: Ասեմ, որ մորեղբայրս շատ օբյեկտիվ մարդ է ու դրա համար երևի ինձ չի հրավիրում: Եթե լուրջ` մի քանի առաջարկներ եղել են, բայց չի ստացվել համագործակցությունը, որովհետև ծանրաբեռնված եմ տարբեր պրոյեկտներով ու չեմ հասցնի, կանեմ թերի:

-Ավելի շատ նախընտրությա՞ն հարց է, թե՞ գումարի:

-Համ էլ գումարի, մարդիկ կան, որ իրենց ամբողջ կյանքը նվիրում են թատրոնին, բայց մահանում են 4 ոչ ռեմոնտ առած պատի մեջ, իսկ դա վատ է: Իմ հայրիկի օրինակով եմ ասում` նա 60 տարի նվիրվեց թատրոնին, բայց այնպես չգնահատվեց, ինչպես հարկն էր: Թատրոնը նվիրում է պահանջում, իսկ ես չգիտեմ` այդ աստիճանի նվիրյալ կլինեի՞ թատրոնի համար, թե՞ չէ։

-Գլամուրային , էլիտար փարթիների գնո՞ւմ ես:

-Հազարից մեկ: Այդ «գլամուր» ասվածն ու գլամուրային կյանքը իմը չեն,ախր մերոնք չգիտեն գլամուրն ինչ է նշանակում, ուր մնաց թե գլամուրային կյանք ունենան: Այդպիսի ձևական բաներն ինձ չեն հետաքրքրում:

-Շոու բիզնեսում ընկեր ունե՞ս:

-Շփվում եմ բոլորի հետ, բայց ընկերներ շատ չունեմ, ու սուտ կլինի, որ ասեմ բոլորին սիրում եմ:

-Բայց որ կողքից նայում ես, շոու-բիզսեսում բոլորը բոլորին սիրում են, իսկ իրականում հակամարտությունները շատ են:

-Ոչ թե հակամարտություններ, այլ պատերազմներ կան շոու-բիզնեսում, բայց նեղ շրջանակներում են լինում, և ոչ ոք չի իմանում:

-Մի անգամ ասացիր, որ լավ գիտես շոու-բիզնեսում ով ումով է առաջ գնում: Առաջ գնալու ավելի շատ ո՞ր տարբերակներն են գերիշխում` փողո՞վ, հարուստ հովանավորո՞վ:

-Բնականաբար կամ տաղանդով, կամ փողով, կամ էլ հովանավորով, ծանոթով:

-Իսկ քեզ ո՞վ է առաջ տանում շոու-բիզնեսում:

-Իմ տաղանդով է եղել: Իմ դեպքում ոչ ծանոթ է եղել, ոչ փող, ոչ հովանավոր: Ուղղակի երևի բախտս է բերել:

-Այսօր գո՞հ ես քո վաստակածից:

-Շատ գոհ եմ, ու իմ տարիների քրտնաջան աշխատանքը հատուցվում է: Իրոք գոհ եմ` թու-թու-թու: Իմ ընկերները` Հայկը, Մկոն, միշտ իմ կողքին սարի պես կանգնած են, ես իրենց շատ շնորհակալ եմ: Այնպես որ ինձ բան ասող չկա:

-Դե պարզ է, էլի, ոնց ես առաջ գնում, ու ովքեր են թիկունքիդ կանգնած, հը՞:

-Հա, չէի ուզում ասեի: Իսկ եթե առանց կատակի` ասեմ, որ եթե տաղանդ չունենայի, հաստատ իրենց կողքին չէի լինի, որովհետև իրենք շատ օբյեկտիվ մարդիկ են:

-Ներգրավված ես նաև «Նո քոմենթում», որտեղ շատերի կարծիքով, քաղաքական շեշտադրումներն ավելի շատ են: Ձեր դեպքում «մուզիկանտ զբաղվե՞լ պոլիտիկա»:

-Ժողովուրդը սիրում է մի քիչ չափազանցնել, ասեմ` ոչ մի կրիմինալ բան չկա, իհարկե քաղաքականացված հումոր էլ կա, բայց ընդհանուր շատ հումորով ներկայացում է:

- Երբ հարցազրույցի համար պայմանավորվում էինք, ասացիր` մենակ քաղաքական հարցեր չլինեն: Չե՞ս խորանում քաղաքականության մեջ, թե՞ վախենում ես:

-Չէ, ինչից եմ վախենում, ուղղակի քաղաքականությունից կիլոմետրերով հեռու եմ, իսկ եթե հեռու եմ, չեմ կարող կարծիք հայտնել: Ես արվեստագետ են, իսկ արվեստագետը իրավունք չունի մտնել քաղաքականություն:

-Չնայած որ «Նո քոմենթում», այնուամենայնիվ, քիչ չեն քաղաքական հումորները:

-Ասեմ, որ ես չեմ գրել սցենարը, ես խաղում եմ իմ դերերը, որոնք քաղաքականացված չեն բացարձակապես:

-Էկրանից շատ ազատ ես երևում, իսկ իրականում ունե՞ս բարդույթներ:

-Շատ-շատ: Օրինակ մարդաշատ տեղում ամաչում եմ պարել կամ լողազգեստ կրել, չնայած որ թերություն չունեմ: Հետո կոմպլեքսավորվում եմ, որ ինձ գովում են, մանավանդ մամաս, որ սազը առած` ման է գալիս:

-Շա՞տ են այն տղամարդիկ, ովքեր քեզ ընկալում են քո հերոսուհիների կերպարներով:

-Բնականաբար կան, բայց չեմ էլ մեղադրում այդ մարդկանց,որովհետև ինձ չեն ճանաչում, չեն շփվել ինձ հետ, ներքինս չգիտեն: Շատ են ասում, որ ցանկալի եմ, բայց դա ինձ նյարդայնացնում է, որովհետև չեմ ուզում լինել ցանկալի, արդեն զզվել եմ: Ես փառք եմ տալիս Աստծուն, որ «Կարգին սերիալում» գժի, անճաշակ աղջկա կերպար եմ մարմնավորում:

-Ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ: Առաջարկություն չե՞ն անում:

-Լինում են, բայց հիմնականում այն մարդկանց կողմից, ում չեմ ճանաչում և չեմ ուզում: Երևի ես պիտի առաջարկություն անեմ նրան, ում ուզում եմ: Ամուսնությանը շատ լուրջ եմ մոտենում: Պիտի լինի այն տղամարդը, ում համար խելագարվեմ, բայց դեռ չկա այն մեկը, ում հետ ցանկություն ունեմ ծերանալու կամ ամեն օր իր դեմքը տեսնելու, որովհետև շուտ եմ հոգնում մարդկանցից: Ինձ սկզբունքորեն դուր չեն գալիս ամուսնացած տղամարդիկ, որովհոտև նրանք ունեն իրենց տերն ու տիրակալը, ու երբեք երկրորդը չեմ լինի: Միշտ երազել եմ հանդիպել իմ երկրորդ կեսին: Հեքիաթի մեջ ապրող մարդ եմ ու սպասում եմ իմ սպիտակ ձիով ասպետին: Պատկերացնում եմ, որ դառնամ 70 տարեկան, ու ինձ դեռ շարունակեն ասել Կարգին Հասո կամ էլ` իմ տատին գիտե՞ս ով ա եղել` Կարգին Հասոն… Շատ ծիծաղելի կլինի:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/28/karginhaso/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 1469 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0