Հինգշաբթի, 18.04.2024, 09:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » «Հայլուրը» նայում եմ՝ նույն բանն է, «Հորիզոնը» նայում եմ՝ էլի նույն բանն է
14:30
«Հայլուրը» նայում եմ՝ նույն բանն է, «Հորիզոնը» նայում եմ՝ էլի նույն բանն է
Լևոն Թոքմաջյան
««Հայլուրը» նայում եմ՝ նույն բանն է, «Հորիզոնը» նայում եմ՝ էլի նույն բանն է: Բոլորը նույն բանն են ցույց տալիս»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում վրդովված ասաց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով դիտում է միայն «Կուլտուրա» հեռուստաալիքը:

Նրա խոսքով, հեռուստատեսության ալիքները ողողված են «անդուր, անորակ» սերիալներով` «Աննա-մաննա», «Քաղցր կյանք»:

«Լավ, մինչև ե՞րբ դա պիտի շարունակվի: Ի՞նչ է մտածում Հայ կինեմատոգրաֆիստների միությունը: Մի՞թե դա է հայ կինոյի ճանապարհը: Եթե դա է լինելու, շատ ողբալի է: Այդքան դերասաններ կան, բայց ոչ մի ընդգծված դերասանի խաղ ես չեմ տեսնում, դա է վատը»,- ասաց քանդակագործը` ցանկություն հայտնելով, որ գոնե ցույց տան խորհրդային տարիներին նկարահանված հայկական ֆիլմերը, որտեղ «հոգեբանություն կար, դերասանական խաղ կար»:

«Լավ, այդքան անտաղա՞նդ դարձավ մեր ազգը: Դա է ողբերգականը, ահավոր բան է»,- զարմացած նշեց նա` հավելելով, որ բոլոր կերպարները «մոխրագույն, միապաղաղ» են:

Նրա խոսքով, գուցե ժամանակն է մեղավոր, որ չկան Խորեն Աբրահամյանի, Հրաչյա Ներսիսյանի պես դերասաններ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28411.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 722 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լևոն Թոքմաջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0