Ուրբաթ, 29.03.2024, 18:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Հայր Շմավոն Ղեւոնդյան. Կրոնական կազմակերպությունների առկայությունը չի կարող խաթարել Առաքելական եկեղեցու հեղինակությունը
16:31
Հայր Շմավոն Ղեւոնդյան. Կրոնական կազմակերպությունների առկայությունը չի կարող խաթարել Առաքելական եկեղեցու հեղինակությունը
Հայր Շմավոն Ղեւոնդյան
Վերջին 20 տարիներին Հայաստանում գրանցված 51 կրոնական կազմակերպությունները կարողացել են իրենց շարքերը լրացնել 300 հազարից ավելի քաղաքացիներով, իսկ ահա քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնը վերջին 5 տարիների ընթացքում դարձի է բերել ընդամենը 10-15 մարդու։

Նման պասիվ օգնության տրամադրման պատճառը մասնագետների, տեղեկատվական բազայի եւ անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունն է։ Օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իրավիճակն այս կերպ բացատրեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Նրա խոսքով, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը գալիս է ԱՄՆ-ից։ Բացի այդ, օրենսդրական բացթողումների պատճառով պետությունն ի վիճակի չէ վերահսկել դրանց գործունեությունը։ Իդեպ, եվրոպական շատ երկրներում գոյություն ունի կրոնական ոստիկանություն, որը վերահսկում է այդ կազմակերպությունների գործունեությունը, իսկ ահա Հայաստանի ոստիկանությունում նման ստորաբաժանում չկա։

Ասուլիսին  ներկա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա, տեր Շմավոն Ղեւոնդյանն իր հերթին պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ հազարավոր հայեր նախապատվությունը տալիս են կրոնական այլ կազմակերպությունների, ասաց. «Առաջին պատճառը երկրի խոցելի օրենսդրությունն է, երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականության փոքրաթիվությունը, երրորդ պատճառը հենց ժողովրդի ներսում է, որը պետք է կարողանա դիմագրավել աղանդներին եւ կրոնական կազմակերպություններին»։

Տեր հայրը նաեւ նշեց, որ չնայած կրոնական կազմակերպություններում մարդկանց մեծ թվին՝ Առաքելական եկեղեցու հեղինակությունը չի կարող խաթարվել։


Աղբյուր`http://news.am/arm/news/71217.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 597 | Ավելացրեց: admin | Տեգեր: աղանդ, Հայր Շմավոն Ղեւոնդյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0