Ուրբաթ, 26.04.2024, 02:09
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » «Հայրենի’ք, քեզ այսպիսին եմ տեսնում» մրցույթին կմասնակցեն Սփյուռքի 50 հայ պատանիներ
13:54
«Հայրենի’ք, քեզ այսպիսին եմ տեսնում» մրցույթին կմասնակցեն Սփյուռքի 50 հայ պատանիներ
Հայրենի’ք, քեզ այսպիսին եմ տեսնում
Ընթացիկ տարվա սեպտեմբերին կանցկացվի վրձնով կատարված աշխատանքների մրցույթ' նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվելիք մրցույթը կկրի «Հայրենի'ք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Լիլիթ Դամիրյանը, ցուցահանդեսին կներկայացվեն Սփյուռքի բոլոր համայնքներում նույն խորագրով անցկացված ցուցահանդեսներում հաղթող ճանաչված նկարները:

Նրա խոսքով' մրցույթի անցկացման նպատակն է աջակցել ազգային ինքնագիտակցության զարգացմանն ու ամրապնդմանը, նպաստել ազգային պատմական ու մշակութային գիտակցության ձեւավորմանը եւ, իհարկե, հայտնաբերել տաղանդավոր երեխաների եւ պատանիների: Լ. Դամիրյանը հավաստիացրեց, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն արդեն ավարտվել է,ստացվել է մասնակցության շուրջ 50 հայտ' ՌԴ-ից, Ավստրալիայից, Մակեդոնիայից, Սիրիայից, Ուկրաինայից եւ այլն:

Նշենք, որ մրցույթին կարող էին մասնակցել մինչեւ 14 եւ 14-18 տարեկան երեխաներն ու պատանիները: Արդյունքների ամփոփումը յուրաքանչյուր տարիքային խմբի համար կանցկացվի առանձին: Հաղթողները կճանաչվեն 3 անվանակարգերում' «Լավագույն ստեղծագործություն ինտերնետ-քվեարկության արդյունքում» անվանակարգի հաղթողը կորոշվի «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի ու նախարարության կայքէջի այցելուների քվեարկության արդյունքում, «Լավագույն ստեղծագործություն համայնքի կարծիքով» անվանակարգը կորոշվի համայնքի անդամների քվեարկության արդյունքում, իսկ «Լավագույն ստեղծագործություն ՀՀ սփյուռքի նախարարության կարծիքով» անվանակարգը որոշվում է նախարարության լիազոր ներկայացուցիչների քվեարկությամբ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657126/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 715 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Janet   (14.10.2012 08:13) [Նյութ]
Thanks for sharing. Your post is a useful cnortibution.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0