Ուրբաթ, 09.12.2022, 19:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Հայտնի դերասանների ասուլիսը չկայացավ. նրանք չէին հրավիրվել
22:26
Հայտնի դերասանների ասուլիսը չկայացավ. նրանք չէին հրավիրվել
Հայաստանցի և օտարերկրացի դերասանների մասնակցությամբ Երևանում այսօր, ժամը 11-ին նախատեսված ասուլիսը չկայացավ։

Մինչև ժամը 11:10 լրագրողներն ըմբռնումով մոտեցան դերասանների ուշացմանը, հետո սկսեցին անհանգստանալ։ Ասուլիսն ընդունող ակումբի աշխատակիցները սկսեցին զանգահարել կազմակերպիչներին, ովքեր վստահեցրին, որ բանախոսներն ուր որ է՝ կհասնեն։ Սակայն նրանք շարունակում էին ուշանալ, և ակումբից զանգահարեցին անձամբ դերասաններին։

Միքայել Պողոսյանը, պարզվեց, տեղյակ չէր, որ իրեն ընդգրկել են ասուլիսի մասնակիցների ցուցակում, իսկ Հրանտ Թոխատյանը հեռախոսազանգերին չպատասխանեց։ «Սովորաբար այդպես է լինում, երբ պայմանավորված չի լինում, քանի որ նա քնում է մինչև կեսօր»,- պարզաբանեցին լրագրողները։

Կես ժամ ուշացումով, երբ արդեն ակումբում հայտարարվել էր, որ ասուլիսը չի կայանալու, և լրագրողների մեծ մասը հեռացել էր, ժամանեցինօտարերկրացի դերասանները, և դատարկ ակումբը տեսնելով՝ վեճի բռնվեցին իրենց պրոդյուսերի հետ։

 
Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/08/conference/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 619 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0