Հինգշաբթի, 28.03.2024, 23:10
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Հայտնի է դարձել Անիի 1050-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը
12:56
Հայտնի է դարձել Անիի 1050-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը
ՀՀ կառավարություն
Այսօր ՀՀ կառավարությունում հաստատվել է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, նախապատրաստման հանձնաժողովի կազմը, ու դրանց ֆինանսավորման հետ կապված հարցեր: Ըստ ծրագրի` նախատեսվում է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով, ցուցահանդեսներ Հայաստանում և Սփյուռքում, հրատարակել Անիի լուսանկարների ալբոմ: Հոբելյանական միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկվել է ստեղծել նաև Անի մայրաքաղաքի եռաչափ ցուցադրության կայք, նկարահանել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի մասին պատմող ֆիլմ:

Նիստի ավարտին հայտարարվել է, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Որոշումը կայացվել է Անիի 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73905/


Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 709 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0