Ուրբաթ, 26.04.2024, 03:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Հայտնի ջազ-երաժիշտին բանակից տարկետում կտան
12:35
Հայտնի ջազ-երաժիշտին բանակից տարկետում կտան
Տիգրան Համասյան
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, կառավարությունը պատրաստվում է պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետում տալ դաշնակահար եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանին: Հարցը ներառվել է հուլիսի 21-ի կառավարության նիստի օրակարգ:

Տ. Համասյանը սովորել է Գյումրու N 1 երաժշտական դպրոցում, այնուհետ տեղափոխվելով Երեւան, ուսումը շարունակել է Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում եւ Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Ներկայում բնակվում է ԱՄՆ-ում:

Տ. Համասյանը մի շարք մրցույթների դափնեկիր է, ջազային կատարումներով հանդես է եկել  հայտնի աստեղերի հետ` Հերբի Հենկոկ, Ջոն ՄաքԼաֆին, Ջո Ջավինոլ, Ջոն Պատիտուչի:

Չնայած այն հանգամանքին, որ Տ. Համասյանը ընտանիքի հետ 2003 թ. տեղախոխվել է ԱՄՆ` մշտական բնակության, նա Հայաստանի քաղաքացի է եւ բոլոր բեմահարթակներում մշտապես հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:


Աղբյուր`http://news.am/arm/news/68623.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 882 | Ավելացրեց: admin | Տեգեր: Տիգրան Համասյան, Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0