Ուրբաթ, 26.04.2024, 21:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ստեփանակերտում
17:27
Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ստեփանակերտում
Ռոման Բալայան
Հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Ռոման Բալայանի մասին գրքի շնորհանդեսն անցկացվել է Ղարաբաղի մայրաքաղաքում, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Շնորհանդեսի ընթացքում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը շնորհավորել է հայտնի կինոռեժիսորին 70-ամյակի կապակցությամբ և նվերներ հանձնել։
 
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած միջոցառումների շրջանակներում ցուցադրվել է Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։
Գիրքը հրատարակվել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնի շրջանակներում՝ հայտնի կինոռեժիսորի 70-ամյակի կապակցությամբ։

Ռոման Գուրգենի Բալայանը ծնվել է 1941թ.-ի ապրիլի 15-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում։ 1959-1961թթ.-ին խաղացել է Ստեփանակերտի թատրոնի դերասանական կազմում։
1973թ.-ին ստեղծել է «Ռոմաշկինի էֆեկտ» իր առաջին ֆիլմը, այնուհետև նկարահանվել են «Կաշտանկա» և «Մենավոր գայլ» ֆիլմերը։

Բալայանն այնպիսի հանրահայտ ֆիլմերի հեղինակ է, ինչպիսին են «Մենավոր գայլը», «Պահպանիր ինձ, իմ թալիսման», «Ֆիլերը», «Թռիչքներ երազում և արթմնի», «Ինքնակամ սիրահարվածը», «Երկու լուսին, երեք արև», «Գիշերը լուսավոր է» և «Դրախտային թռչուններ» ֆիլմերը։

1987թ.-ին Բալայանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակին, «Առաջին սեր» ֆիլմն արժանացել է Նիկա-95 մրցանակին, իսկ «Գիշերը լուսավոր է» ֆիլմը՝ հայրենական կինոյի փառատոների երկու մրցանակի «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի խմբագրության և Անդրեյ Տարկովսկու անվան մրցանակների։
Բալայանն Ուկրաինայի ժողովրդական արտիստ է։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/karabah/20110719/42492933.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 854 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռոման Բալայան, Ստեփանակերտ, Ղարաբաղ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0