Ուրբաթ, 26.04.2024, 15:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Հեքիաթասացության փառատոնին Լոռու մարզից միայն մեկ մասնակից է դիմել
13:02
Հեքիաթասացության փառատոնին Լոռու մարզից միայն մեկ մասնակից է դիմել
«Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության փառատոն
Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Երեւանում սեպտեմբերի 23-25-ը կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երրորդ փառատոնը, որին առանց տարիքային սահմանափակման կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել (ցանկալի է իրենց տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները) եւ տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Պատմվելիք հեքիաթի տեւողությունը մինչեւ 7րոպե է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, իրենք արդեն ստացել են բազմաթիվ հայտեր տարբեր մարզերից: «Իրավիճակը տխրեցնող է հատկապես Լոռու մարզում, որտեղից մասնակցության համար դիմել է ընդամենը մեկ մասնակից»,- ասաց Ն. Թուխիկյանը' նշելով, որ քիչ են դիմել նաեւ Գեղարքունիքի մարզից' ընդամենը 4 մասնակից:

Նա հավաստիացրեց, որ մինչեւ օգոստոսի 15-ը շարունակվելու է մասնակցության հայտերի ընդունումը: «Ես հուսով եմ, որ իրավիճակը կշտկվի»,- ասաց թանգարանի տնօրենը:

Հիշեցնենք, որ փառատոնի նպատակը հեքիաթասացությունը վերականգնելն է' իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց: «Անհրաժեշտ է մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենիք (Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառները)»,- նշեց նա:

Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուրեմն դրամական մրցանակները եւս պետք է լինեն հեքիաթային: Օրինակ' առաջին դրամական մրցանակը կկոչվի Թագավորի փոքր տղայի (կամ աղջկա) մրցանակ, երկրորդ տեղ զբաղեցրածը կստանա Թագավորի միջնեկ տղայի (աղջկա մրցանակ), երրորդ տեղում հայտնվածը' Թագավորի մեծ տղայի (աղջկա) մրցանակ:Թագավորի փոքր տղայի մրցանակը կկազմի 1քսակ ոսկի (100.000դ), թագավորի միջնեկ տղայի մրցանակը' 1 քսակ արծաթ (90.000դ.) եւ թագավորի մեծ տղայի մրցանակը կկազմի 1քսակ մարգարտահատիկ (80.000դ.):


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660174/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 675 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0