Շաբաթ, 27.04.2024, 08:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Հետաձգվում է Երեւանում Ալ. Մանթաշովի արձանի տեղադրումը
23:45
Հետաձգվում է Երեւանում Ալ. Մանթաշովի արձանի տեղադրումը
Ալեքսանդր Մանթաշով
«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային երեւանյան կինոփառատոնի ընթացքում նախատեսվում էր Երեւանի Աբովյան փողոցում տեղադրել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանը, սակայն որոշակի խնդիրների պատճառով այն հետաձգվում է:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ արձանը կտեղադրվի օգոստոսին: «Պատճառն այն է, որ տարածքի հետ կապված կային մի շարք խնդիրներ, որոնք արդեն լուծում են ստացել»,- ասաց նա: Հ. Խաչատրյանը կարեւորեց այն հանգամանքը, որ արձանը տեղադրվելու է Աբովյան փողոցում, այսինքն' կլինի առավել տեսանելի վայրում: «Դա կօգնի, որ մարդիկ գան, իրենց ձեռքը դնեն Մանթաշովի ուսին եւ վարակվեն բարերարությամբ»,- ասաց Հ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ արձանի հեղինակն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը եւ այժմ արձանը գտնվում է ձուլման պրոցեսում: «Բրոնզից պատրաստված արձանը կունենա շուրջ 3 մետր բարձրություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր Տ. Արզումանյանը: Քանդակագործը նշել էր նաեւ, որ պետք է կառուցվի 40-50 մ բարձրությամբ պատվանդան, որպեսզի արձանն առավել տեսանելի եւ ներկայանալի լինի:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/657909/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 849 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 48
Հյուրեր: 48
Օգտվողներ: 0