Հինգշաբթի, 28.03.2024, 12:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ
11:36
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Օգոստոսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի գիտագեղարվեստական, երիտասարդական խորհուրդների անդամներին:

Օրերս նրանք նամակով դիմել էին Ազգային ժողովի նախագահին, որում, նկատի ունենալով ասմունքի, հայոց լեզվի եւ գրականության հանդեպ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը` խնդրել էին  ընդունել կենտրոնի ներկայացուցիչներին` համատեղ քննարկելու մայրենի լեզվի, հայ գրականության քարոզման միջոցների եւ գործուն մեխանիզմների, համագործակցության մի քանի այլ առաջարկություններ:

Շնորհակալություն հայտնելով  ԱԺ նախագահին նամակին արձագանքելու եւ ընդունելության համար`  մտավորականները մանրամասն ներկայացրեցին առաջարկությունները` ակնկալելով ԱԺ նախագահի աջակցությունը: Նրանք բարձր գնահատեցին ԱԺ նախագահի հովանու ներքո ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ- փառատոնների անցկացումը` կարեւորելով հայ գրականությունը եւ հայոց լեզուն քարոզելու անհրաժեշտությունը: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի տնօրեն Նադյա Անտոնյանը ներկայացրեց իրենց առաջարկությունները, որոնք կնպաստեն մայրենի լեզվի դերի բարձրացմանը եւ հայ գրականության տարածմանը: Մասնավորապես, կենտրոնն առաջարկում է ԱԺ նախագահի հովանու ներքո հիմնել հայ գրականության եւ լեզվամշակույթի քարոզման երիտասարդական հատուկ կառույց`«Մաշտոցազանգ» անունով, այդ կառույցի ներուժով իրականացնել«Հայ դասականներ» խորագրով էլեկտրոնային գրադարանի ստեղծման եւ թողարկման ծրագիր, կառույցի մասնակցությամբ հեռուստաեթերով քարոզել հայոց լեզուն եւ արեւելահայ ու արեւմտահայ գրականությունը, ինպես նաեւ առաջարկվում է հեռուստաընկերություններին կից ստեղծել գիտագեղարվեստական խորհուրդներ: Առաջարկներից մեկն էլ վերաբերում է կենտրոնի` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված  հոբելյանական միջոցառմանը աջակցելուն, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում:

Հանդիպմանը մասնակից մտավորականները` գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ մյուսները ներկայացրեցին իրենց մտահոգությունները լեզվի եւ գրականության նկատմամբ առկա  վերաբերմունքի, հեռուստաեթերի մասին:

Շնորհակալություն հայտնելով կենտրոնի կողմից լեզվի ու գրականության հանդեպ դրսեւորվող հոգատարության, նվիրվածության համար` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կիսում է մտահոգությունները, համոզմունք հայտնելով, որ ազգն ու երկիրը ներկայացնելու համար մշակույթը հզոր ու հիմնական միջոցն է: Խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց մանրամասն ու լայն քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների ու բարձրացված հարցերի վերաբերյալ եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովում, եւ խորհրդարանում ընդհանրապես:

Հանդիպմանը ներկա  ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը գոհունակություն հայտնեց Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո ասմունքի հանրապետական մրցույթ -փառատոնի անցկացման առթիվ, որին մասնակցել էր որպես ժյուրիի անդամ, ընդգծելով մասնակիցների ոգեւորությունն ու խանդավառությունը, որին ականատես էր եղել փառատոնի ընթացքում: «Դուք շատ եք նախանձախնդիր, որ ունենանք կրթված սերունդ, դրա համար էլ եկել ենք Ձեզ մոտ»,- դիմելով ԱԺ նախագահին` ասաց պրոֆեսորը: Նրա խոսքով` հայրենասիրություն պիտի կարողանանք ներարկել մայրենի լեզվի ու գրականության միջոցով:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի , երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի օրենսդրական նախաձեռնության արդյունքում հոգեւոր- մշակութային հեռուստաալիքի եթերից գովազդ չի հեռարձակվում: Նա առաջարկեց, որ խորհրդարանում հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի տարեկան հաշվետվությունների ժամանակ ներկա լինեն նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները եւ հնչեցնեն իրենց մտահոգությունները:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց  եւս մեկ անգամ հանդիպել սեպտեմբերի սկզբին ` մինչեւ խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկը, բարձրացված հարցերը քննարկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եւ հնարավորության սահմաններում լուծում տալ դրանց:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/9202.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 681 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հովիկ Աբրահամյան, Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0