Շաբաթ, 20.04.2024, 08:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը կնշանավորվի մի շարք միջոցառումներով
23:54
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը կնշանավորվի մի շարք միջոցառումներով
 Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումները նախապատրաստող եւ կազմակերպող պետական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցին համապատասխան' հանրապետության մարզերում ու մայրաքաղաքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից նախատեսվում են անցկացնել տոնական մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, միջոցառումների շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ, պետական խորհրդանիշները հանրահռչակող նախաձեռնություններ, համերգներ, փառատոն, անկախության տարիների` արվեստի տարբեր բնագավառները ներկայացնող հրատարակություններ (հանրագիտարան, տեղեկատու, կատալոգ), կնկարահանվեն ֆիլմեր:

Նրա խոսքով` մասնավորապես Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ կբացվի «Հայաստանի երեք հանրապետությունները. նվաճումներ եւ խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի հետ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հուշադրամների ցուցադրությունը: Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ մշակույթի, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունները «Հայփոստ» ՓԲԸ -ի եւ Հայաստանի ֆիլատելիստների միության հետ համատեղ կներկայացնեն Հայաստանի Հանրապետության նամականիշների ցուցահանդեսը:

Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Անկախության գունապնակ»` անկախության տարիների գեղանկարչության ցուցահանդես: ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հետ համատեղ կիրականացնի Հայաստանի Հանրապետության օրհներգի մասնագիտական ձայնագրում` տարբեր կատարումներով:

«Հայկ» վավերագրական ֆիլմերի ստուդիան Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ մայրաքաղաքում եւ մարզերում կանցկացնի «Անկախությունը վավերագրված» խորագրով վավերագրական կինոյի փառատոն:

Պետական պատվերով կհրատարակվեն «Հայ կինո. անկախության տարիներ», «Անկախության 20 տարիները լուսանկարներում», «Անկախության սերունդ» ժողովածուները, Անկախության 20-ամյակին նվիրված նկարչական ցուցահանդեսի կատալոգը:


Աղբյուր`http://hayernaysor.am/1312521133

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1503 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի Հանրապետության անկախությա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0