Հինգշաբթի, 25.04.2024, 00:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է մասնավոր հավաքածուների աշխատանքներով համալրել Սարյանի տուն-թանգարանը
15:08
ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է մասնավոր հավաքածուների աշխատանքներով համալրել Սարյանի տուն-թանգարանը
Սարյան
ՀՀ մշակույթի նախարարությունն առաջիկայում կհայտարարի հատուկ բարեգործական ակցիայի մասին՝ նպատակ ունենալով հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ներգրավել մասնավոր հավաքածուների աշխատանքները, երեքշաբթի լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Մենք կփորձենք այդ ակցիային ներգրավել բոլոր հավաքածուատերերին և բարեգործներին։ Առաջին օրինակը ցույց կտա Սարյանի ընտանիքւ, որը պետական հիմնադրամին կնվիրի իր ունեցած նկարչի աշխատանքները»,- ասաց Պողոսյանը։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ակցիան կնվիրվի 2012թ.-ին նշվող Մարտիրոս Սարյանի՝ Երևանում գտնվող տուն-թանգարանի հիմնադրման 45-ամյակին։

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 28-ին Դոնի Նախիջևանում՝ Անի քաղաքից գաղթածների ընտանիքում, ովքեր  Եկատերինա Մեծի հրամանով տեղափոխվել էին Հարավային Ռուսաստան։

Սարյանն ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը, նրա ուսուցիչները եղել են ականավոր ռուս նկարիչներ Վ. Սերովը և Կ.Կորովինը։ Իր ստեղծագործության մեջ վարպետը միշտ ձգտել է ազգային, արևելյան ակունքներին՝ հաղորդելով հարավային բնության ողջ գեղեցկությունն ու կոլորիտը։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կառուցվել է դեռ նկարչի կենդանության օրոք՝ նրա տան և արհեստանոցի կողքին։ 1967թ.-ից այն գործում է որպես Ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Այդ եռահարկ շենքի վերևի և մեջտեղի հարկերում ներկայացված են 1898-1970-ական թվականների նկարները, ինչպես նաև առաջին հարկում ցուցադրման են ներկայացված նկարչի գծագրերը։ Նկարչի մահից հետո՝ 1972թ.-ից, նրա արհեստանոցը թանգարանի մասնիկ է դարձել։ Նոր նվիրատվություններն ու ձեռք բերված գործերն ավելացրել են Սարյանի աշխատանքաների հավաքածուն՝ հասցնելով 247 միավորի։

Թանգարանը ողջ աշխարհում Սարյանի նկարների ցուցահանդեսներ է կազմակերպում։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110726/42496604.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 950 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարտիրոս Սարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0