Հինգշաբթի, 25.04.2024, 15:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 26 » ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց «Իրանի հայկական եկեղեցիները» թեմայով ցուցահանդեսի բացմանը
01:11
ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց «Իրանի հայկական եկեղեցիները» թեմայով ցուցահանդեսի բացմանը
Հրանուշ Հակոբյան
Օգոստոսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայաստանի ճարտարապետների միությունում ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում կազմակերպած «Իրանում հայկական եկեղեցիները» թեմայով ցուցահանդեսի բացմանը:

Ցուցահանդեսին ներկայացված են Իրանի տարածքում գործող ճարտարապետական մեծ արժեք ունեցող 25 հայկական եկեղեցիների լուսանկարներ:

Ողջունելով կազմակերպիչներին` նախարար Հակոբյանն արժեւորեց Յունեսկոյի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հոգածությունը` հայկական հոգեւոր մշակութային արժեքների պահպանության նկատմամբ:

Բարձր գնահատելով Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանի ջանքերը` Իրանի կառավարությունում հայանպաստ գործունեություն ծավալելու գործում եւ պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ունեցած նշանակալի ավանդը` տիկին Հակոբյանը վերջինիս պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Գերատեսչության ղեկավարը հավաստեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի համագործակցությունն այսուհետ  շարունակական կլինի, որի արդյունքում կկազմակերպվեն ավելի մեծ ցուցադրություններ, ինչպես նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ստեղծված էլեկտրոնային շտեմարանում կներառվեն կետրոնի տրամադրած եկեղեցիների մասին տվյալները: Այս մասին հայտնում է Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:

Ֆոտոշարք

Աղբյուր`http://noratert.am/news/id/8308.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1056 | Ավելացրեց: admin | Տեգեր: Շերլի Ավետյան, Յունեսկո, Իրան, եկեղեցի, Հրանուշ Հակոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0