Հինգշաբթի, 25.04.2024, 09:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Հիմնի բառերը պետք է փոխել
03:03
Հիմնի բառերը պետք է փոխել
Սամվել Սևադա
ՀՀ պետական օրհներգը պարբերաբար դառնում է քննարկման առարկա տարբեր առումներով:Ոմանք առաջարկում են փոփոխության ենթարկել օրհներգի բառերը, ոմանք էլ`մեղեդին:
 
Mardik.am-ը այս հարցով զրուցեց նկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադայի հետ,ով  շատ կցանկանար, որ նոր հիմն գրվի.« Ես չեմ սիրում ո´չ բառերը, ո´չ էլ մեղեդին»,-ասաց Ս.Սևադան:
 
Արվեստագետն առաջարկում է պահպանել հին մեղեդին,քանզի Արամ Խաչատրյանի մեղեդին լավն էր, բայց գրել նոր բառեր:
 
Մեր այն հարցին, թե որպես բանաստեղծ, գրել եք արդյոք հիմնի մասին որևէ բանաստեղծություն, բանաստեղծն ասաց.«Չէ:Ես օդաներ չեմ գրել և չեմ գրում»:
 
Mardik.am-ի հաջորդ հարցին, թե հայ դասական բանաստեղծներից որևէ մեկի ստեղծագործությունը կարո՞ղ է դառնալ ՀՀ օրհներգի բառեր, թե բոլորովին նոր շունչ է պետք, Սամվել Սևադան ասաց.«Կարծում եմ`նորը պիտի գրել:Սևակը լիներ,կգրեր»:
 
Արվեստագետը համոզված է, որ հիմն գրելը կարծես հատուկ մասնագիտություն է, իսկ թե արդի բանաստեղծներից ով կարող է պետական օրհներգին համապատասխան բառեր գրել,Ս.Սևադան դժվարացավ պատասխանել, սակայն արվեստագետը դեմ է, որ, նախորդ հիմնի բառերը փոքր-ինչ փոփոխելով, այն դառնա ՀՀ պետական օրհներգ:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/08/23/himn-2308

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 983 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Սևադա, հիմն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0