Հինգշաբթի, 18.04.2024, 22:06
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » ՀԿԵ -ն հայտարարում է մանկական արվեստի մրցույթ
23:40
ՀԿԵ -ն հայտարարում է մանկական արվեստի մրցույթ
ՀԿԵ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայ երկաթուղայինի օրվա առթիվ հայտարարում է մանկական արվեստի մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան երեխաները:

ՀԿԵ մամուլի ծառայության փոխանցմամբ, մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերում` «Նկար», «Գրական արվեստ» և «Նախագծում և մոդելավորում»: Բոլոր ներկայացվող աշխատանքները պետք է նվիրված լինեն երկաթուղային տրանսպորտին և երկաթուղայինների աշխատանքին:

«Նկար» անվանակարգում մրցույթին մասնակցելու համար ընդունվում են ցանկացած տեխնիկայով կատարված աշխատանքներ` А4 ֆորմատից ոչ փոքր և А2 ֆորմատից ոչ մեծ:

«Գրական արվեստ» անվանակարգում գնահատվելու են երկաթուղուն նվիրված բանաստեղծությունները, պատմությունները և բալլադները:

«Նախագծում և մոդելավորում» անվանակարգում քննարկվելու են երկաթուղային օբյեկտների նախագծերը:
Բոլոր աշխատանքները և հայտերը անհրաժեշտ է ներկայացնել «ՀԿԵ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման ծառայություն՝ 0005, ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի պող., 50 հասցեով:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/20/arway2/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 714 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարավկովկասյան երկաթուղի, ՀԿԵ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0