Շաբաթ, 20.04.2024, 07:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Հնդկահայ համայնքը նշել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը
14:08
Հնդկահայ համայնքը նշել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը
Հնդկահայ համայնքը նշել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը
Հուլիսի 31-ին հնդկահայոց հոգևոր հովվությունը Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում նշեց հայ անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը:

Երեկոն սկսվեց մեծ երգահանի «Ով հայոց աշխարհ» երգով Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի կատարմամբ, որին հաջորդեցին մեծանուն կոմպոզիտորի մի շարք ստեղծագործությունների կատարումներ:

Համերգի ավարտին հնդկահայ հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ներկաներին ներկայացրեց Մակար Եկմալյանի կյանքն ու գործունեությունը, նրա թողած ժառանգությունը, անդրադարձավ այն բացառիկ դերակատարությանը, որ ունի մեծ երգահանը հայ հոգևոր և աշխարհիկ երգարվեստում: Հայր Սուրբն իր խոսքը եզրափակեց՝ մեջբերելով Կոմիտաս վարդապետի գնահատականն ուղղված Մակար Եկմալյանին. «Հարգելի երաժիշտ Պ. Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս այժմ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել վսեմ գեղարվեստի և կատարելագույն երաժշտության զարգացումից»:

Տոնակատարությանը մասնակցեցին եկեղեցու վարչության անդամները, կալկաթաբնակ հայերը, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները, աշակերտները և հրավիրյալներ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75246/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 761 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մակար Եկմալյան, Կալկաթա, Հնդկաստան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0