Ուրբաթ, 19.04.2024, 18:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 10 » Հոկտեմբերից System of a Down խումբը շրջագայություններով հանդես է գալու Հարավային Ամերիկայում
12:18
Հոկտեմբերից System of a Down խումբը շրջագայություններով հանդես է գալու Հարավային Ամերիկայում
System of a Down
Հոկտեմբերի 1-ից աշխարհահռչակ հայ-ամերիկյան System of a Down ռոք խումբը առաջին անգամ շրջագայելու է Լատինական Ամերիկայի երկրներում: Այդ մասին խումբը հայտարարել է իր պաշտոնական կայքում:

Խմբի առաջին երկու համերգները կայանալու են Բրազիլիայում` հոկտեմբերի 1-ին` Սան Պաուլոյում և հոկտեմբերի 2-ին` Ռիո դե Ժանեյրոյում: Ի դեպ, Ռիո դե Ժանեյրոյի համերգի տոմսերն արդեն սպառվել են: Հոկտեմբերի 5-ին խումբը հանդես է գալու Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ հոկտեմբերի 7-ին` Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Խմբի լատինամերիկացի երկրպագուները մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը, ինչը փաստում են System of a Down-ի պաշտոնական կայքում երկրպագուների գրած բազմաթիվ շնորհակալական խոսքերը:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, վերամիավորման մասին պաշտոնապես հայտարարել է 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել էր Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74138/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 692 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0