Հինգշաբթի, 28.03.2024, 18:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Հորդոր Մշակույթի նախարարին` հրաժարականի դիմում գրե`ք
15:36
Հորդոր Մշակույթի նախարարին` հրաժարականի դիմում գրե`ք
Հասմիկ Պողսյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2011 թվի հունիսի 17-ին տեղեկության հարցմամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարին, կամենալով իմանալ Գյումրիում պետական սեփականություն հանդիսացող որմնանկարների մասին տեղեկություններ.

http://asparez.am/news/news2011june/17.06.2011-info-request.htm

Հարցումը մուտքագրվել էր նախարարություն հունիսի 22-ին: Հուլիսի 6-ին Լ.Բարսեղյանը ստացել է հուլիսի 1-ով թվագրված պաշտոնական պատասխան, որը ստորագրել է նախարարը: Նախարարը հարցմանը պատասխանել է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում սահմանված ժամանակային պահանջի խախտմամբ: Պատասխաններն առանձին ներկայացված են այս հաղորդագրությանը կից:

Հարցերի պատասխաններից զատ Լ.Բարսեղյանին նախարարը հղել այն նույն հարցերը, որոնք առանց հարցական նշանների նախարարությունը տեղադրել էի իր կայքում հուլիսի 1-ին եւ, որոնց վերաբերյալ Լ.Բարսեղյանը հուլիսի 4-ին հանդես էր եկել ընդարձակ հրապարակախոսությամբ.

http://asparez.am/news/news2011july/04.07.2011-lb-reply-mincult.htm

Չնայած այդ հանգամանքին, հաշվի առնելով, որ ՀՀ մշակույթի նախարարը դիմել է իրեն պաշտոնապես, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը հուլիսի 11-ին նախարարին պատասխան է հղել, որում մասնավորաբար ասվում է.

«..., ... Ինձնից ինչ-ինչ փաստաթղթերի պատճենների խնդրանքի կապակցությամբ, Ձեր նշած «սեղմ ժամկետներում» բառակապակցությունը տարակուսանք է հարուցում առնվազն. բարի եղեք նախ մեկնաբանել, թե ինչ է նշանակում «սեղմ ժամկետներ» հասկացությունը այսօրինակ պաշտոնական նամակագրության մեջ, որովհետեւ ես, օրինակ, սեղմ եմ համարում այն ժամանակահատվածը, որը կբավարարի Ձեզ եւ ՀՀ կառավարությանը Մինասի Գյումրուց տարված վերջին չորս որմնանկարները վերադարձնելու համար:

Իմացեք նաեւ, որ, եթե կամենում եք Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am կայքում հրապարակել որեւէ հերքում կամ պատասխան որեւէ մեկին, կայքում եղած կամ չեղած, կամ մեկ այլ կայքում եղած նյութի դեմ, անվարան կարող եք Ձեր տեքստերն ուղարկել asparezclub@gmail.com հասցեով, այդ նյութերը կհրապարակվեն ավտոմատ կերպով' 1 ժամվա ընթացքում, եթե կամենում եք, որ ես անպայման կարդամ այդ նյութերը եւ ապա դրանք տեղադրվեն կայքում, առաջարկում եմ այդ նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեով. levon@asparez.am: Իսկ եթե համարում եք, որ ես որեւէ կերպ' իրականությանը չհամապատասխանող տեղեկույթ կամ տեղեկություն եմ տարածել նախարարիդ կամ նախարարության գործողությունների կամ անգործության մասին, առանց ինձ նախնական զգուշացման կարող եք դիմել դատարան' հերքում կամ պատասխան հրապարակելու պարտավորեցման պահանջով, ինչպես խոստանում եք Ձեր նամակում, հասցե. Գյումրի, Անկախության հրապարակ' 7, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:  ..., ...

Խորհուրդ եմ տալիս այսուհետ ինձ չդիմել ինչ-ինչ հարցերով եւ դատարանական սպառնալիքներով, ես, վստահեցնում եմ, այնքան պարապ չեմ, որքան կարող է թվալ Ձեզ եւ Ձեր խորհրդատուներին, վերադարձրեք Մինասի որմնանկարները, ապա սկսեք հարցեր ու խնդրանքներ գրել ինձ: Իսկ ավելի լավ է' հրաժարական գրեք, Դուք շատ վատ եք կառավարում պետության մշակութային' անգամ այս անհաջող քաղաքականությունը:»:

Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/37257/%D5%80%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%80_%D5%84%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6_%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4_%D5%A3%D6%80%D5%A5%D6%84.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0