Շաբաթ, 27.04.2024, 03:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 16 » Հովհաննես Այվազովսկիի նկարը Շվեդիայում աճուրդում վաճառվել է 1,2 մլն դոլարով
20:26
Հովհաննես Այվազովսկիի նկարը Շվեդիայում աճուրդում վաճառվել է 1,2 մլն դոլարով
Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկիի նկարը, որը գտնվել է հին իրերի արկղում, Շվեդիայի  Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է 7,6 մլն շվեդական կրոնով (շուրջ 1,2 մլն դոլար): Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով «Ուպսալա նյուա տիգնինգ»-ը:

Կտավը ստեղծվել է 1858 թվականին եւ կոչվում է «Ճակատամարտ Բոմարսունդի համար»: Այն գտել են արկղի մեջ, այլ իրերի հետ միասին, որոնք Ստոկհոլմի «Մետրոպոլ» ընկերության աուկցիոնի աշխատակիցներին է բերել Շվեդիայի մի բնակիչ:

Նրա մտքով անգամ չի անցել, որ այդ նկարը կարող է իրենից լուրջ արժեք ներկայացնել: Շվեդ քաղաքացին ուղղակի հույս է ունեցել գոնե 10 հազար շվեդական կրոն (շուրջ 1,5 հազար դոլար) ստանալ:

Սակայն մասնագիտական փորձաքննությունից հետո ի հայտ է եկել սենսացիան: «Սա իմ կյանքում ամենաանհավանական դեպքն է»,- ասել է Ոպսուլայի աճուրդի տան հայտնի փորձագետ Կնուտ Կնուտսոնը:


Աղբյուր` http://news.am/arm/news/63422.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1170 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0