Երեքշաբթի, 23.04.2024, 14:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 9 » Հուլիսի 9-ը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր
12:07
Հուլիսի 9-ը` Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր
Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի
Այս տարի հուլիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է մեր հավատքի Հոր` սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գտնելու տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով այս տոնը հռչակվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Ըստ ամենամյա ավանդույթի` Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տոնը հագեցած է լինելու տարբեր արարողակարգերով:

Ինչպես «Aysor»-ի հետ զրույցում ասաց եկեղեցու երիտասարդաց միության ատենապետուհի Սոնա տեր-Ասատրյանը, առավոտյան ժամը 08-ին երիտասարդներով լի ավտոբուսը շարժվել է դեպի Խոր Վիրապ: Այնտեղ վառվող ճրագից լույս է բերվելու Երևան և արդեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճանների մոտից սկսվելու է մոմերով ու խաչերով երթը դեպի եկեղեցի, որտեղ բերված ճրագով վառվելու է սբ. Լուսավորչի կանթեղը: Հետո պատարագ է լինելու, դրսում` մատաղի օրհնության և ժողովրդին բաժանելու կարգ:

Նշենք, որ Նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղ: Գտնվելուց հետո Հայոց Հայրապետի նշխարների մի մասը, իբրեւ սրբազան մասունք, տարվում է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:

Այսօր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք:

Ժամը 10-45-ին մայր եկեղեցում ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջև կկատարվի հանդիսավոր արարողություն ու կանթեղի վառում:

Ժամը 11-00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում կկատարվի մատաղօրհնություն:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/09/grigor-lusavorich/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 1030 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0