Շաբաթ, 20.04.2024, 18:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Հուշարձանագետ. Հայ առաքելական եկեղեցին բուժվելու կարիք ունի` հայ ժողովրդին ծառայելու տեսանկյունից
19:32
Հուշարձանագետ. Հայ առաքելական եկեղեցին բուժվելու կարիք ունի` հայ ժողովրդին ծառայելու տեսանկյունից
 Սամվել Կարապետյան
Մեղմ ասած՝ ես չեմ կիսում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեսակետը եւ կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին ծառայելու տեսակետից բուժման կարիք ունի։ Այս մասին հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Կաթողիկոսի հայտարարությունը։

Որպես իր խոսքերի հաստատում՝ Կարապետյանը պատմեց անցած շաբաթ Եղվարդում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Ուզում եմ օրինակ բերել Սուրբ Աստվածածին եկեղեցու տեր Հովնանի շատ խորհրդանշական բառերը, քանի որ նրա նման են մտածում Հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորները։ Տեր հայրն ասել է հետեւյալ բառերը. «Մենք բաց ենք, թող ժողովուրդը գա դեպի մեզ»: Նման արտահայտություն նա արել է Եղվարդում աղանդների տարածման կապակցությամբ։

Եղվարդի փոխքաղաքապետն այս առթիվ նկատեց. «Երբ եկեղեցին տեր հայր չուներ, հավատացյալների հոսքը չէր դադարում, իսկ այժմ, երբ եկեղեցին տեր հայր ունի, 1000-ից մեկը եկեղեցի չի մտնում»: Ի պատասխան Տեր հոր հայտարարության՝ ես նշեցի. «1700 տարի սպասում էիք, որ ժողովուրդը գար դեպի ձեզ։ Երբ կգա ժամանակը, երբ դուք քայլ կանեք դեպի ժողովուրդը: Աղանդները չեն սպասում, որ ժողովուրդը դեպի իրենց գնա, նրանք իրենք են գալիս յուրաքանչյուրի մոտ»:

Բացի այդ, Կարապետյանին զարմացրել է հետեւյալ հանգամանքը. երբ տեր հորը հարցրել են, թե ինչո՞ւ են թառամել քաղաքապետարանի նախաձեռնությամբ եկեղեցու շուրջ աճեցված վարդերը, հետեւել է պատասխանը. «Ես այգեգործ չեմ, որ ջրեմ դրանք»:

Նշենք, որ մեկնաբանելով Հայ առաքելական եկեղեցու եւ անձամբ Կաթողիկոսի գործունեության վերաբերյալ սոցիալական ցանցերում ծավալված բուռն քննարկումները, նաեւ Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, Գարեգին Բ-ն հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ մարդկանց մի խումբ կատարում է ոմանց պատվերը, եւ հարված հասցնելով Հայ առաքելական եկեղեցուն՝ փորձ է արվում հարվածել ժողովրդին։


Աղբյուր`http://news.am/arm/news/68993.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 659 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0