Չորեքշաբթի, 08.05.2024, 15:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչներին 100 մլն դրամ է խոստացել
21:51
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը մշակույթի գործիչներին 100 մլն դրամ է խոստացել
Գագիկ Ծառուկյան
Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ տեղական կառույցներում այս օրերին ճշտում են ընտրողների ցուցակները, մեկառմեկ ստուգում են՝ ընտրողները Հայաստանո՞ւմ են, թե՞ ոչ, և ինչ կողմնորոշում ունեն. «Որոշ տեղեկություններով՝ սա արվում է աշնանը կոալիցիայից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու կոնտեքստում: Մինչ այդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ինտենսիվ հանդիպումներ ունենալ հասարակության շերտերի հետ ու գումարային խրախուսանքների արժանացնել նրանց: Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումը մշակույթի գործիչների հետ էր: Եթե գյուղացիներին ԲՀԿ-ն կարտոֆիլ ու ցորեն էր բաժանում, ապա մշակույթի գործիչներին 100 մլն դրամ է խոստացել: Նախընտրական հանդիպում հիշեցնող հանդիպմանը ներկա են եղել Ռոբերտ Ամիրխանյանը, Ջիվան Գասպարյանը, Վանուշ Խանամիրյանը: Ծառուկյանը խոստացել է «ճիշտ օգտագործման դեպքում» ավելացնել գումարը»,- գրում է թերթը և հավելում, որ պարուսույց Վանուշ Խանամիրյանն այնուհետև հայտարարել է. «Ես էս անձի համար ամբողջ կյանքս ուզում եմ տալ»:

Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24318.html
Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 756 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0