Ուրբաթ, 26.04.2024, 03:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » «Հրապարակ». Ջիվան Գասպարյանի համերգը «քիփլիկ» համերգ էր
14:17
«Հրապարակ». Ջիվան Գասպարյանի համերգը «քիփլիկ» համերգ էր
 Ջիվան Գասպարյան
Նախօրեին կայացել է Ջիվան Գասպարյանի ստեղծագործական գործունեության 65-ամյակին նվիրված համերգը։ Այս առնչությամբ թերթը զրուցել է նրա հետ։

- Պարո՛ն Գասպարյան, ովքե՞ր էին եկել համերգին։

- Աննա Մայիլյանն էր, Գևորգ Հակոբյանն էր՝ Օպերայի սոլիստը, ամեն մեկը մի համարով ելույթ ունեցան ինձ հետ, շատ մարդ էր եկել, մեր լեզվով ասած՝ շատ «քիփլիկ», կոնկրետ համերգ էր, ու դրանից ավել պետքը չէր։

- Մշակութային, քաղաքական գործիչներից ովքե՞ր կային։

- Ոչ մե՛կը։

- Իսկ հրավեր եղե՞լ է, իրենք տեղյա՞կ էին։

- Ոչ մեկին ո՛չ ասել ենք, ո՛չ հրավիրել ենք, ոչ էլ մեկը… սովորական կոնցերտ էր, կառավարական միջոցառում չէր, ոչ էլ կառավարության հետ կապ ունենք՝ էդ համերգի մասով եմ ասում։

- Խոսակցություններ էին շրջանառվում, որ սա Ձեր վերջին մենահամերգն էր, ճի՞շտ է դա։

- Ո՛չ, ես վերջին համերգ չեմ հայտարարել, ես դեռ ի վիճակի եմ նվագելու։

- Ձեր մենահամերգները Կրեմլում լեփ-լեցուն դահլիճում են անցնում, իսկ երեկ երևանյան Ձեր մենահամերգի ժամանակ դատարկ տեղեր են եղել։

- Ես ուշադրություն չեմ դարձրել դրա վրա, իմ համերգին լեփ-լեցուն է եղել դահլիճը, ո՞վ է հատուկ նկարել, որ այդ եկու աթոռն ազատ է եղել, հիմա կարող է մարդը հիվանդացել ա ու չի եկել, ո՞վ է մտել դահլիճ ու հաշվել, որ երկու տեղ ազատ էր։

- Պարո՛ն Գասպարյան, նկատի ունեմ՝ գուցե դատարկ են եղել, որովհետև համերգի տոմսի գի՞նն է թանկ եղել։

- Ես խաբար չեմ, չգիտեմ, ինչ գներով են վաճառել տոմսը, ես չեմ խառնվել դրա մեջ, ամեն դեպքում տարբեր գներ են եղել, ինչքան գիտեմ՝ էժան տեղեր էլ են եղել, թանկ տեղեր էլ։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30271.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 734 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ջիվան Գասպարյան, հարցազրույց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0