Շաբաթ, 20.04.2024, 06:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Հրատարակված գրքերի միայն 8-10 տոկոսն է տպագրվում պետպատվերով. Սեյրանուհի Գեղամյան
17:04
Հրատարակված գրքերի միայն 8-10 տոկոսն է տպագրվում պետպատվերով. Սեյրանուհի Գեղամյան
 Հրատարակված գրքերի միայն 8-10 տոկոսն է տպագրվում պետպատվերով
Թե որքան գիրք է տպագրվել 2010-2011թթ. ու որքանն է տպագրվել պետպատվերի շրջանակում, փորձեց պարզել «Առաջիին լրատվական»-ը՝ զրուցելով Ազգային գրապալատի հրապարակությունների ընդունման վիճակագրության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանի հետ:

Վերջինս իր խոսքում նա նշեց, որ 2011 թ. տվյալներ, որպես այդպիսին դեռ չկան:

«Տարին պետք է վերջանա, որ կարողանանք ասել, թե քանի գիրք է տպագրվել 2011 թ., իսկ 2010 թ. տպագրված գրքերի մասին տեղեկատվությունը՝ ժողովածուի տեսքով, ավելի ուշ է կտպագրվի»,- Մ.Հայրապետյանը՝ ընդգելով, որ պետպատվերով տպագրված գրքերի քանակը շատ քիչ է:

«2011 թ. սկզբին ստացվել է 37 պետպատվերով գիրք, սակայն դրանք 2010 թ. լույս տեսած գրքեր են, ևս այդքանը ստացվել է կիսամյակի սկզբին»,- ասաց վերջինս՝ ընդգծելով, որ պետպատվերով տպագրված գրքերը Ազգային գրապալատ ստացված գրքերի 10 տոկոսից էլ քիչ են կազմում: Իսկ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղական Սեյրանուհի Գեղամյանն էլ հավելեց, որ պետպատվերով տպագրված գրքերի պարագայում պետական պայմանագրերը կնքվում են մինչև առաջիկա տարվա մայիսը:

«Այս տարի 2010 թվականի շուրջ 140-150 պետպատվերով գիրք է հրատարակվել»,- նկատեց Ս.Գեղամյանը՝ ընդգծելով, որ 2011 թ. պետպատվերով գրքերի ցանկեր կան, բայց պայմանագրերը նոր են սկսում կնքվել:

«2011 թ. տպագրությունը կավարտվի մինչև 2012 թ. մայիսը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Հայաստանում վերջին տարիներին տարեկան կտրվածքով տպագրվել է շուրջ 2200 անուն գիրք:

«Դրանցից 8-10 տոկոսն է տպագրվում պետպատվերով, մնացածը տպագրվում են տարբեր հրատարակությունների, հովանավորների միջոցով»,- հավելեց Ս.Գեղամյանը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_29475.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 666 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սեյրանուհի Գեղամյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0