Ուրբաթ, 19.04.2024, 01:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Հրատարակվել է Ներսես Շնորհալիի Նամականին` հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների մասին
15:30
Հրատարակվել է Ներսես Շնորհալիի Նամականին` հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների մասին
 Ներսես Շնորհալի
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը մի շարք աշխատություններ է լույս ընծայել:

Մայր Աթոռը վերահրատարակել է Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունք» աշխատությունը, որն առայժմ միակ հրատարակված գործն է հայկական կանոնագիտական գրականության մեջ եւ նախատեսված է Հայոց Եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար:

Լույս է տեսել Ս. Ներսես Շնորհալիի Նամականին (Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ): Նամականին գրաբարից թարգմանել է Սեդա Ստամբոլցյանը: Ներկա միջնադարյան նամականին` կազմված երկու մասից, ներկայացնում է 12-րդ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ս. Ներսես Շնորհալին եւ Գրիգորիս Դ-ը:

Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ եւ Բյուզանդական Եկեղեցիների միջեւ 1165-1178 թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առնչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես ս. Ներսես Շնորհալու նամակները` գրված տարբեր անձանց ու այլեւայլ առիթներով:

Մայր Աթոռի տպարանը լույս է ընծայել նաեւ Մայր Աթոռի Դիվանատան աշխատակից Տ. Ադամ քահանա Մակարյանի «Քրիստոնեության իսկությունը. գիտելիքներ հավատացյալներին» գիրքը:

Աշխատության մեջ մատչելի ձեւով տրվում են աստվածաբանական եւ եկեղեցագիտական համառոտ գիտելիքներ, որոնց հաջորդում են կյանքի տարբեր ոլորտներին առնչվող եւ հոգեւորի հետ կապ ունեցող իրողությունների բացատրություններ եւ ուսուցումներ` աստվածաշնչյան մեջբերումներով, Սուրբ Հայրերի գրվածքներից, Եկեղեցու պատմությունից քաղված տեղեկություններով:

Հեղինակն առանձին բաժին է նվիրել աղանդավորական ուսմունքներին ու դրանց հերքմանը, տրված են նաեւ հորդորակներ, որոնց նպատակն ընթերցողին հավատքի ու աստվածսիրության մեջ ամրապնդելն է:


Աղբյուր`http://news.am/arm/news/69855.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ներսես Շնորհալի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0