Ուրբաթ, 19.04.2024, 11:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցուցահանդեսով է նշում երիտասարդության միջազգային օրը (տեսանյութ)
15:25
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցուցահանդեսով է նշում երիտասարդության միջազգային օրը (տեսանյութ)
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Օգոստոսի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում բացվել է երիտասարդության միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, որի ժամանակ 15 տաղանդավոր և երիտասարդ հայեր հանրությանն են ներկայացրել իրենց ձեռագործ արվեստը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Ցուցահանդեսի նպատակն է ողջունել պետության ջանքերը` ուղղված երիտասարդության հիմնահարցերի մասին հասարակական իրազեկության բարձրացմանը` ուշադրության կենտրոնում ունենալով խոցելի և կարիքավոր խմբերի երիտասարդներին:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Մարիա Դոցենկոն նշել է. «ՄԱԿ-ի գրասենյակն աջակցում է կառավարության և հասարակության ջանքերին` նպատակ ունենալով համոզել, որ երեխաների իրավունքները, ներառյալ հատուկ կարիքավոր երեխաներինը, երաշխավորված են: Բոլոր երեխաներն ունեն ընտանիքում ապրելու, այլ երեխաների կողքին հանրակրթական դպրոցում կրթություն ստանալու և իրենց համայնքային կյանքին մասնակցելու իրավունք»:

Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանն ասել է. «Մենք գնահատում ենք ՄԱԿ-ի աջակցությունն ու լայն հասարակության առջև իրենց արվեստը ցուցադրելու` երեխաներին ընձեռած հնարավորությունը: Այն մեզ բոլորիս կոգևորի և կքաջալերի շարունակել երիտասարդությանը միացյալ ջանքերով հասարակության հիմնական խմբերում ներգրավելու գործը»:

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Խարբերդի մասնագիտացված մանկատան կողմից: Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից ստացել է հատուկ գնահատման վկայական և խրախուսական իրեր ՄԱԿ-ի կողմից:

Նշենք, որ «Երիտասարդության» միջազգային օրն ամբողջ աշխարհում նշվել է 1999թ. օգոստոսի 12-ից։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/17/exhibition/





Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 796 | Ավելացրեց: admin | Տեգեր: ՄԱԿ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0