Շաբաթ, 20.04.2024, 18:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Հյուրանոցի կառուցումը մետրոյին բացարձակապես չի խանգարում. Աշոտ Ալեքսանյան
16:33
Հյուրանոցի կառուցումը մետրոյին բացարձակապես չի խանգարում. Աշոտ Ալեքսանյան
 Աշոտ Ալեքսանյան
Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարևանությամբ, հյուրանոց կառուցելու շուրջ խոսակցությունները մամուլում քննարկման լայն առարկա են դարձել։ Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ քաղաքաշինության և Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող մետրոյի այսօրվա վիճակն իրեն չի բավարարում։

«Ես դրական կարծիք ունեմ մետրոյի, Նալբանդյան և Արամի փողոցների եզրագծով մի կառույց ունենալուն, որով կեզրագծվի տվյալ թաղամասը, և ավելի կուռ կդառնա մեր կառուցապատումը»,- ասաց Ա. Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ դրական կարծիք ունի մետրոյի հարևանությամբ վեր խոյանալիք հյուրանոցի կառուցման վերաբերյալ։

«Համոզված եմ, որ հեղինակները լավագույնս կանեն։ Հյուրանոցի կառուցումը մետրոյին բացարձակապես չի խանգարում»,- նշեց ճարտարապետը, որի համար անընդունելի է այն, որ մետրոյի երեսպատված քարերը քանդվել են սխալ քար ընտրված լինելու պատճառով։

Այն հարցին, թե ինչո՞ւ են հենց այդ վայրում հյուրանոց կառուցելու, նա պատասխանեց, որ պատվիրատուն եթե հյուրանոց է ուզում, թող կառուցի՝ պահպանելով բոլոր նորմերը։

«Եթե ճիշտ, գեղեցիկ լուծվեց, նշանակում է՝ կարող է լինել կառավարական շենքի բարձրությանը համապատասխան, բայց ոչ երկնաքեր»,- ընդգծեց ճարտարապետը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_society_27770.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 818 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աշոտ Ալեքսանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0