Շաբաթ, 27.04.2024, 00:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Ի՞նչ են քարոզում հայ «աստղերը». Այլասերության պատկերներ հինավուրց հայկական եկեղեցիների ֆոնի վրա
21:35
Ի՞նչ են քարոզում հայ «աստղերը». Այլասերության պատկերներ հինավուրց հայկական եկեղեցիների ֆոնի վրա
Սուպեր Սաքո
Օրերս համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է ռեփեր Սուպեր Սաքոն, որի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից, նրանք պատկերված են Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրի (X դար) ֆոնի վրա: Այդ մասին տեղեկացնում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը:
Ըստ նախաձեռնության անդամների, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, հայ էստրադայի «աստղերը» զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով:
«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/72893/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 689 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0