Հինգշաբթի, 25.04.2024, 15:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » “Imagine” բենդ
19:52
“Imagine” բենդ
Imagine
"BRAVO Sessions”-ի 4-րդ համերգը կայացավ:)

Հուլիսի 14-ին կայացավ "Bravo Sessions City Music Fest” փառատոնի շրջանակներում անցկացվող համերգներից չորրորդը: Հերթը "Imagine” բենդինն էր: Խումբը երկրորդ անգամ է բացօթյա համերգի մասնակցում: Իսկ վոկալիստ Արեւիկ Գրիգորյանի համար սա առաջին բացօթյա համերգն է, այնպես որ փոքր անհանգստությունը նրա մոտ անպակաս էր:

Սակայն "BRAVO Sessions”-ի համար անփոփոխ վայր դարձած "Մոսկվա” կինոթատրոնի բակը մարդաշատ էր, եւ հանդիսատեսը երգակցում ու քաջալերում էր բենդին  : Համերգի ընթացքում հնչեցին Սթիվի Վոնդերի, Մայքլ Բուբլեի, "Ayo”-ի երգացանկից գործեր: Արեւիկն եւ Տիգրանը կատարեցին նաեւ Անաստեյշայի եւ "Jamiroquai” հայտնի դուետը: Հնչեցին նաեւ հայկական գործեր` խմբի հեղինակային մշակմամբ:

"Imagine” բենդ`hումորով եւ ակտիվ երիտասարդներ, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը եւ շատ նպատակներ ու պլաններ ունեն: Բենդի մասնակիցները խմբի "արարիչն” են համարում բաս կիթառահար Հովհաննես Հարությունյանին: Երաժիշտների կազմը ժամանակի ընթացքում փոփոխվել է, ավելացել են երաժշտական գործիքներ, հետո խմբին է միացել վոկալիստ Տիգրան Հովհաննիսյանը:

Մասնագիտությամբ ատամնաբույժ Տիգրանին կարող եք հիշել "Սուպեր Սթար” նախագծից: Երկար ժամանակ Տիգրանը ելույթ էր ունենում հայ ռեփերների հետ: Միշոյի հետ նրանք նաեւ տեսահոլովակ ունեն նկարահանված: "Հենց այդ ընթացքում սկսեցի լուրջ վերաբերվել երգեցողությանը: Բեմը արեց իրանը: Հոգեկան եւ ֆիզիկական կախվածության մեջ եմ գտնվում բեմից: Ատամնաբուժությամբ շարունակում եմ զբաղվել, բայց երաժշտությունը առաջնային է”,- պատմում է Տիգրանը:

Մոտ 5 ամիս առաջ "Imagine”-ը որոշեց, որ խմբին նաեւ երգչուհի է պետք, որովհետեւ նախատեսվում էին դուետով համարներ: Ու շուտով բենդին միացավ Արեւիկ Գրիգորյանը: Նրան ճանաչում ենք նաեւ "Jazzel” խմբից: "Երբ առաջին անգամ բեմ դուրս եկա առանց աղջիկների, շատ տարօրինակ զգացում էր, վախեցած էի: Բայց հիմա արդեն հարմարվել եմ: "Jazzel”-ում լրիվ այլ զգացողություններ են”,- պատմում է Արեւիկը:

Չնայած երաժիշտները բենդի անվանումը չեն կապում Ջոն Լենոնի "Imagine” երգի հետ, այդ գործը ընդգրկված է բենդի երգացանկում, եւ նրանք հաճախ կատարում են այն: Երգացանկի մյուս մասը կազմում են փոփային, ջազային, ռոքային երգերը, հայտնի հիթերի քավերները: Խումբը ունի նաեւ հեղինակային երգեր: Ապագայում խումբը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել, ինչպես նաեւ թողարկել առաջին ձայներիզը:

Այժմ խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
վոկալիստներ՝ Արեւիկ Գրիգորյան եւ Տիգրան Հովհաննիսյան
բաս-կիթառահար՝ Հովհաննես Հարությունյան
սոլո-կիթառ՝ Արամ Վարդանյան
սաքսաֆոնահար՝ Դավիթ Մելքոնյան
ստեղնաշարային գործիքներ նվագող՝ Սարգիս Դալաքյան
հարվածային գործիքներ նվագող՝ Գեւորգ Հարությունյան:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9Cimagine%E2%80%9D-%D5%A2%D5%A5%D5%B6%D5%A4/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 813 | Ավելացրեց: admin | Տեգեր: BRAVO Sessions | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0