Հինգշաբթի, 25.04.2024, 17:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Ինչ գիտենք «Բարեկամության ձեռքերի» մասին
12:36
Ինչ գիտենք «Բարեկամության ձեռքերի» մասին
 Բարեկամության ձեռքեր
Երևանի համայնապատկերի անբաժանելի մասը կազմող հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող ''Բարեկամության ձեռքեր'' արձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1967թ-ին: Քանդակագործն Արա Հարությունյանն է, արձանը Երևան է բերվել Կարարա քաղաքից:

Քանդակագործի որդին իր զրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ 1965թ-ին Կարարայում կազմակերպված քանդակագործական խոշոր բիենալեին մասնակցել է նաև իր հայրը` Արա Հարությունյանը:

''Հայրս այդտեղ նկատում է, որ մի խոշոր արձանի ֆրագմենտներ կան` ձեռքեր, գլուխ, ոտքերի մաս: Քարհանքի ղեկավարից հետաքրքրվում է, թե ինչ արձան է: Նրան պատասխանում են, որ սա Հիսուս Քրիստոսի ապագա արձանն է, որը քանդակագործը չի ավարտել հովանավորներ չունենալու պատճառով: Տեսնելով, որ հայրս շատ է հետաքրքվում այդ արձանով, քարհանքի ղեկավարն ասել է` կարող եք ձեզ հետ տանել... Հաջորդ տարի Երևանի քաղխորհրդի պատվիրակությունը մեկնում է Կարարա և քաղաքապետարանը մեծ հաճույքով այդ ձեռքերը ուղարկում է մեզ` որպես բարեկամության խորհրդանիշ'', - պատմում է քանդակագործի որդին:

Եվ ահա, Ձեռքերը հասնում են Երևան, և Արա Հարությունյանին հանձնարարվում է դրանցից հորինվածքային հուշարձան ստեղծել:

''Հայրս նկատում է, որ աջ ձեռքը Քրիստոսի աջն է, այսինքն` մատնեմատը ծալված է` համարյա բթին կպած: Աջ ձեռքը հայրս դնում է ձախ ձեռքի բացվածքի մեջ'':

Ինչ վերաբերում է արձանի վրայի բշտերին, դրանք պունկտիրի` գիպսից քարի վրա տեղափոխելու գործիքի տեղերն են, որը քանդակագործը մաքրել չի տալիս:


Աղբյուր`http://www.mamul.am/am/news/480/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84%D5%A5%D6%80-%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 871 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բարեկամության ձեռքեր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0