Հինգշաբթի, 25.04.2024, 19:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները. ԵՀՄՖ
16:03
Ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները. ԵՀՄՖ
Աշոտ Գրիգորյան
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանի երկրորդ դիմումն է UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` կապված հունիս ամսին UNESCO-ի Փարիզում կազմակերպած խաչքարերի ցուցահանդեսի շուրջ տեղի ունեցած աննախադեպ միջադեպի հետ:

ԵՀՄՖ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, այդ թվում պլանավորում է այդ ցուցանմուշների ցուցադրումը մի շարք երկրների պառլամենտների սրահներում, ինչպես նաև «մշակույթային ցեղասպանության» շուրջ նստաշրջաններ Եվրոպայի ամենահեղինակավոր ֆորումներում: ԵՀՄՖ-ը փորձելու է հասնել «մշակույթային ցեղասպանություն» իրավաբանական եզրի պաշտոնական ճանաչմանը և նրանից բխող իրավաբանական հիմունքների լեգիտիմացմանը: ԵՀՄՖ-ը կազմակերպել է իր այս բողոքի ակցիան սատարելու նպատակով օն-լայն ստորագրահավաք հետևյալ էջում: ԵՀՄՖ-ը դիմում է բոլոր ինտերնետային ԶԼՄ-ներին և կայք էջերին` խնդրանքով «Նոյան Տապան»-ին համանման կազմակերպել օն-լայն ստորագրահավաք` տեղադրելով մեր բողոք նամակը: ԵՀՄՖ-ը դիմում է նաև Եվրոպայի և աշխարհի բոլոր հայկական կազմակերպություններին միանալու այս ստորագրահավաքին և համագործակցելու կատարված միջադեպը պախարակելու ու ապագայում համանման գործընթացները կանխելու նպատակով:

UNESCO-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային ուղղված նամակում Ա. Գրիգորյանը նշել է« «Հարգելի տիկին Բոկովա, ս/թ հունիսի 20-ի նամակով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ դիմել էր Ձեզ` արտահայտելով իր խիստ բողոքը Փարիզում, հունիս ամսին, UNESCO-ի կողմից կազմակերպված խաչքարերի ցուցադրման միջոցառման ժամանակ տեղի ունեցած սկանդալային դեպքի շուրջ: Մինչ այսօր մենք չենք ստացել Ձեզնից պատասխան մեր կողմից բարձրացված հարցերի շուրջ: Մենք կրկին դիմում ենք Ձեզ պարզելու, թե ինչ իրավունքի համաձայն UNESCO-ն ինքնագլուխ պահանջել է հեռացնել խաչքարերի տեղանունները ցույց տվող գրությունները և ինչ պատճառների հիման վրա է ընդունվել այս կասկածելի որոշումը:

ԵՀՄՖ-ը` որպես Եվրոպայի հայկական կազմակերպությունները և միությունները ներկայացնող գլխամասային կազմակերպություն, հայտնում է իր կտրուկ բողոքը և զայրույթը մեր կողմից կատարված դիտողություններին պատասխան ու բացատրություն չստանալու կապակցությամբ և նշում է, որ խաչքարերի տեղանունները ներկայացնող ետգրությունների հեռացումն ու կատարվածի շուրջ բացատրության բացակայությունը ոչ այլ ինչ է, քան սադրանք: UNESCO-ի այսպիսի վարքը ներկայացնում ենք և կշարունակենք ներկայացնել բոլոր հնարավոր համաշխարհային ԶԼՄ-ներում որպես բացառիկ բացասական երևույթ` մինչ Ձեր կողմից չտրվի բավարար բացատրություն կատարվածի շուրջ:

ԵՀՄՖ-ն արդեն սկսել է UNESCO-ի կողմից կատարածի դեմ և ԵՀՄՖ-ի պահանջը սատարող օն-լայն ստորագրահավաք, այս միջադեպը միջազգային ԶԼՄ-ների միջոցով համաշխարհային քննարկման ներկայացնելու համար, հանրությանը կատարվածի պատճառը բացատրելու և Ձեր կողմից ներողություն հայցելու նպատակով:

Եթե UNESCO-ն ապագայում նույնպես խնդրո առարկայի շուրջ ցուցաբերի անտարբերություն, ԵՀՄՖ-ը կկիրառի համապատասխան քայլեր կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և այս նախադեպը չունեցող քայլի մանրամասները հանրությանը բարձրաձայնելու և ողջ համաշխաարհային հասարակությանը ներկայացնելու համար: Ակնկալում ենք Ձեր շուտափույթ պատասխանը»:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/18/sign-unesco/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 861 | Ավելացրեց: admin | Տեգեր: ԵՀՄՖ, Աշոտ Գրիգորյան, UNESCO, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆոր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Sam   (04.08.2012 09:42) [Նյութ]
You've rlealy helped me understand the issues. Thanks.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0