Ուրբաթ, 26.04.2024, 00:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » "Ինչո՞վ է սխալ որմնանկարների փրկման գործընթացը"
15:33
"Ինչո՞վ է սխալ որմնանկարների փրկման գործընթացը"
Հասմիկ Պողոսյան
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հասկանում, թե ինչու են գյումրեցիներն աղմուկ բարձրացնում  Մինասի որմնանկարների շուրջ.

"Ես ուզում եմ, որ որեւէ մեկը պատասխանատվությամբ պատասխան տա, թե ինչով է սխալ որմնանկարների փրկման գործընթացը: Պահանջում եմ, որ պատասխանը տրվի հստակ: Խնդիրն ի՞նչն է: Երբ տարիներ շարունակ այդ որմնանկարները քանդվում էին հենց Գյումրիի տարածքում, նույն հանրությունը (բոլորին չեմ ասում, հարցս ուղղում եմ մի քանի մարդկանց, ովքեր ակտիվ են այս խնդիրը բարձրացնում) որեւէ քայլ  չէին անում, հարց չէին բարձրացնում, թե ինչ է կատարվում այդ որմնանկարների հետ",- ասաց նախարարը եւ մանրամասնեց. "Գործարանները սեփականաշնորհվել են, ես չեմ սեփականաշնորհել: Թող որեւէ մեկը պատասխան տա, թե ինչ ձեւով է այդ գործընթացն  իրականացվել` ինչո՞ւ են դրանք սեփականաշնորհվել, ինչու են որմնանկարները տարանջատվել սեփականաշնորհված տարածքից եւ ընդհանրապես պահպանման բոլոր խնդիրներից: Հավանաբար, ես չեմ այդ ամենը արել":

Նախարարը նշեց, որ  շարունակելու է որմնանկարների փրկման գործընթացը. "Տարիներ շարունակ բացարձակ անտարբերության ներքո են եղել որմնանկարները: Ես վստահ եմ, որ գյումրեցիներից շատերը նույնիսկ այդ որմնանկարների տեղը չգիտեն, գիտեն ընդամենը 3-4 որմնանկարի տեղ, որովհետեւ իրենք ինձ անընդհատ հարցնում են, թե որտեղ են գտնվում այդ որմնանկարները",- ասաց նախարարը եւ հավելեց, որ 2010 թ. դեկտեմբեր ամսին Գյումրիի քաղաքապետն իրեն նամակ է գրել` նշելով, որ  քաղաքի բյուջեով նախատեսել է գումար եւ խնդրել է օգնել մասնագետներով: Հասմիկ Պողոսյանն էլ, իր խոսքով, օգնում է:


Աղբյուր`http://www.report.am/news/culture/hasmik-poxosyan-vormannakr.html



Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 731 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0