Ուրբաթ, 26.04.2024, 18:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Ինչո~վ են կերակրում տեղական երաժշտական ալիքները հայ երիտասարդներին
18:41
Ինչո~վ են կերակրում տեղական երաժշտական ալիքները հայ երիտասարդներին
 Ինչո~վ են կերակրում տեղական երաժշտական ալիքները հայ երիտասարդներին
Եթե քաջություն ունենաս եւ որոշես դիտել ոչ մեծաթիվ հայկական երաժշտական ալիքները, ապա կարելի է առաջին հայացքից մի տարօրինակ առանձնահատկություն նկատել` հրամցվող արտադրանքի ժանրային միօրինակությունը: Իհարկե, երբեմն հայրենական երաժշտական տեսահոլովակների գորշության մեջ  արտասահմանյան արտադրության տեսահոլովակներ էլ են հանդիպում, բայց դրանք եւս «չեն փայլում» եւ կոչվում են «արեւմտյան շիրպոտրեբ»:

«Խնդիրն այն է, որ հայ երիտասարդության մեծ մասը նեղ աշխարհայացք ունի:  Հայերը երաժշտությունն իրենց  ճաշակով  չեն ընտրում, այլ վերցնում են այն, ինչ իրենց հրամցվում է էկրանից: Պարադոքս է` Հայաստանում առաջարկն է ձեւավորում պահանջարկը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայկական երիտասարդական «Degh» ռոք- խմբի ադամ Էդուարդ Փեշտմալջյանը:

Նրա խոսքով, շատ տաղանդավոր երիտասարդներ այսօր ստիպված են իրենց ստեղծագործությունները ներկայացնել համացանցում` քիչ հայտնի ակումբների, այսպես կոչված, «underground»-ների միջոցով: «Գիտեք, այս ոլորտում եւս մեր երկիրը բացառիկ է: Միայն այստեղ է, որ երաժիշտն ստիպված է անձամբ զբաղվել սեփական ստեղծագործության տարածմամբ, սեփական գումարով վարձակալել ստուդիա, գնել սարքավորումներ, դեռ ավելին` դրանք իր հետ քարշ տալ համերգների: Հայաստանում պրոդյուսերական ինստիտուտը զարգացած չէ, այդ մշակույթը չկա»,-հայտարարեց նա:

Մեկ այլ տաղանդավոր երաժիշտ` երաժշտական ChiGapo խմբի կիթառահար Ալեքսանդր Հակոբյանը, հարցին, թե ի~նչն է խանգարում իրեն եւ մյուս սկսնակ երաժիշտներին դուրս գալ ավելի բարձր մակարդակ, պատասխանեց. «Դուք նկատի ունեք հեռուստատեսությո~ւնը: Իսկ ես այնտեղ չեմ ուզում»: Հակոբյանը դա հիմնավորեց նրանով, որ դժգոհ է հայկական հեռուստատեսության մակարդակից` այդ հասկացության բոլոր ասպեկտներով:  «Եթե միայն երաժշտական ոլորտը վերցնենք, այստեղ ասելիք էլ չկա. ցածրորակ հեռուստատեսություն` չպատրաստված անձնակազմով, որը եթեր է թողնում ցածրորակ ու այլանդակ երաժշտական նյութ: Ես դրան ոչ մի առնչություն չեմ ուզում ունենալ»: Նրա խոսքով` եթերով հեռարձակվող հայկական երաժշտական ինդուստրիան ռաբիսի, արաբական, թուրքական մոտիվների եւ պարզունակ փոփի շիլափլավ է:  Այդ ամենն այստեղ եփվում է անտանելի «բորշչում» եւ կոչվում հայկական երաժշտություն:

Դժվար է այդ կարծիքի հետ չհամաձայնել: Սկզբունքորեն, այսօր հայ երիտասարդությունն ու երաժշտությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» ու սառցաբեկորի հետ,  ընդ որում` առաջինը չի էլ կասկածում, որ տեսնում է  երկրորդի մի  փոքր մասը միայն: Աշխարհում երաժշտական հսկա բազմամազանություն գոյություն ունի` սկսած դասական երաժշտությունից վերջացրած ջազով, ռոքով, բլյուզով, որոնք ունկնդրին մեծ ընտրություն են առաջարկում: Սակայն, ցավոք, հայաստանցի բացառիկ  երաժշտասերներ են միայն բավականաչափ ծանոթ այդ ուղղություններին: Մեզնից շատերը հաստատում են, որ «լսում են միայն հայկական երաժշտություն», սակայն կյանքում  երբեք չեն լսել Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Կոմիտասին...

Էմիլ Բաբայան
 

Աղբյուր`http://news.am/arm/news/70380.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 684 | Ավելացրեց: admin | Տեգեր: Էդուարդ Փեշտմալջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0