Շաբաթ, 27.04.2024, 08:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Ինչքան շուտ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տա, այնքան լավ իր եւ հայոց մշակույթի համար. Լեւոն Բարսեղյան
16:30
Ինչքան շուտ Հասմիկ Պողոսյանը հրաժարական տա, այնքան լավ իր եւ հայոց մշակույթի համար. Լեւոն Բարսեղյան
Լեւոն Բարսեղյան
Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու կապակցությամբ ստորագրահավաք է կազմակերպվել: Այս մասին այսօր` հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ստորագրահավաքի կազմակերպիչները մտադիր են նաեւ կոչով դիմել Կառավարությանն ու վարչապետին: Նա  նշեց, որ իրենք վճռական են տրամադրված եւ «Կառավարությունը ինչ-որ ելք է գտնելու այդ նկարները վերադարձնելու համար»: «Մշակույթի նախարարը չի կարողանալու այցելել Գյումրի, նրա բոլոր պաշտոնական այցելությունները խափանվելու են, ես դա խոստանում եմ: Տիկինը, ինչքան շուտ գտնի, որ ինքը պետք է հրաժարական տա, այնքան լավ իր եւ հայոց մշակույթի համար»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը պահանջում են Կառավարությունից` փոխել որոշումը եւ չորս որմնանկարները վերադարձնել Գյումրի: «Էդ պահանջը զուլում է դառնալու կառավարության, իշխող կուսակցության գլխին: Եթե մինչեւ ընտրությունները դրանք չվերադարձվեն Գյումրի, Հանրապետական կուսակցությունը  այնտեղ 30 ձայն կհավաքի, հանրային քարոզչության բոլոր ռեսուրսները դրվելու են, որպեսզի Կառավարությունը վարկաբեկվի իր այս ինքնավարկաբեկման արդյունքում»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Ի, դեպ, Գյումրիում մնացել է Մինասի երկու որմնանկար, որոնք, Հասմիկ Մելքոնյանի խոսքով`ըստ տեղեկությունների, տերեր ունեն եւ արդեն վաճառվել են, իսկ մյուս որմնանկարները պատկանում են այլ հեղինակների:

Հիշեցնենք, որ Մինասի երկու որմնանկարներ վերջրես տեղափոխվել են Երեւան, վերականգնվելուց հետո դրանք պետք է կախվեն «Զվարթնոց» օդանավակայանում:


Աղբյուր`http://news.am/arm/news/63879.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 710 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0