Շաբաթ, 20.04.2024, 14:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Իրանի երբեմնի հայկական գավառներում հուշարձանների թիվը հազարների է հասնում (տեսանյութ)
19:19
Իրանի երբեմնի հայկական գավառներում հուշարձանների թիվը հազարների է հասնում (տեսանյութ)
Իրան
«Հայկական հուշարձանները Իրանի հայաշատ գավառներում» թեմայի շուրջ հունիս 10-ից հուլիսի 10-ը Իրան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ներկայացրեց Իրանի տարածքում գտնվող հինգ հայկական գավառներում`Պարսպատունիք (Ղարադաղ)` Մեղրիի դիմաց, Արտազ (Մակու գավառ), Հեր (Խոյ գավառ), դրանից հարավ գտնվող պատմական Զարեհավան գավառ (Սալմաստ) կատարած այցելությունների ընթացքում գտնվող հայկական հուշարձանների վիճակը։

«Հինգերորդ գավառը՝ Ուրմիա (Կապուտան), ոտք չդրեցինք: Ինչպես և սպասվում էր, հուշարձանների խտությունը նույնն է ինչ Հայաստանում և Արցախում: Դա մեր հայրենիքի կենսական հատվածն է՝ հայ մարդու բնօրրանը»,- ասաց Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ տարածքը գրեթե հայաթափ է. 10-12 շունչ կա միայն Սալմաստ գավառում: Սամվել Կարապետյանը հատկապես կարևորեց տեղի գյուղական գերեզմանոցը և Մահլամ գյուղում (Սալմաստ) հայ ֆիդայիների պանթեոնը: Կան շատ եկեղեցիներ, բերդեր հատկապես Վանի թագավորության (Ուրարատու) շրջանից մնացած հայկական բերդեր որոնք, Խոյ-Մակուից ձգվում են մինչև Սալմաստ: Կարապետյանի խոսքով՝ ամեն տեղ զգացվում էր պետական լուջ հովանավորության առակայությունը: Շատ հաճախ հուշարձաննները պատսպարված էին, թեև որոշ վայրերում կային գանձախուզության առանձին դեպքեր:

Անդրադառնալով Ղարադաղին՝ Սամվել Կարապետյանն ասաց, որ թեև ազգագրական տեսանկյունից այն ուսումնասիրված է, դրա ճարտարապետությունը գրեթե լիովին անհայտ է մեզ: Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ կատարելիս որոշ դժվարություններ են եղել սահմանապահ զորքերի կողմից:

Վերջիններս թույլ չեն տվել առանց իրենց ուղեկցողին ուսումնասիրություններ կատարել: Իրանը կարծես խորհրդային մահմեդական պետություն լինի իր բյուրոկրատական քաշքշուկներով: Սամվել Կարապետյանը նշեց Ղարադաղի Վինա ու Ողան գյուղերում Արցախի մելիքական ամրոցների նմանությամբ կառուցված պարիսպների ու շինությունների առկայությունը:

Ընդհանուր առմամբ՝ Իրանում կա հստակ դրված պետական քաղականություն հուշարձանների լավ պահպանության հարցում։ Դրանք որոշ դեպքերում վերականգնվում են, երբեմն՝ ոչ այնքան ճիշտ, սակայան միանշանակ բոլորը պահպանության տակ են: Սխալներ կան, բայց դրանք միտումնավոր բնույթ չեն կրում:

Հուշարձանագետի խոսքով՝ Իրանի երբեմնի հայկական գավառներում հուշարձանների թիվը հազարների է հասնում: «Մենք ետ ենք վերադարձել 6000 լուսանկարներով: Կարծում ենք, որ 4000-4500 հուշարձան նկարել ենք, բայց թե որքան է մնացել՝ չեմ կարող ասել»,- եզրափակել է Սամվել Կարապետյանը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27686.html





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1205 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Իրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0