Հինգշաբթի, 25.04.2024, 21:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Իրենց երաժիշտ համարողները նախ պետք է երաժշտություն սովորեն. Կոնստանտին Օրբելյան
21:43
Իրենց երաժիշտ համարողները նախ պետք է երաժշտություն սովորեն. Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում, անդրադառնալով վերջին տարիների հայկական էստրադայի ներկայացուցիչներին, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը նկատեց.

«Լավ անուններ շատ կան, օժտված և տաղանդավոր երիտասարդներ ունենք, որոնց ես հաճույքով իմ ժամանակին կընդգրկեի Հայաստանի էստրադային օրկեստրում, բայց նրանց երգացանկի վերաբերյալ լուրջ առարկություններ ունեմ: Այսօր Էստրադային երաժշտությամբ զբաղվում են ոչ թե պրոֆեսիոնալները, այլ դիլետանտները»:

Մաեստրոն փաստում է, որ նույնիսկ մի շարք միջազգային մրցույթների ժամանակ այնպիսի կասկածելի երգացանկով են ներկայանում, որը բացասաբար է անդրադառնում Հայաստանի հեղինակության վրա:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե արդյոք գո՞հ է այսօրվա էստրադային ժանրում ստեղծագործող կոմպոզիտորների գործերից և այն երաժշտությունից, որ այսօր մատուցվում է հեռուստատեսությամբ, Օրբելյանն արձագանքեց.

«Ռաբիս, ռաբիս, ռաբիս. ամբողջը դա է, միայն տաշի-տուշի է: Նախկինում մարդիկ գալիս էին համերգ լսելու, հիմա գալիս են, որ պարեն-ուրախանան»:

Ավելին, մաեստրոն կարծում է, որ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են երաժիշտներ, նախ պետք է երաժշտություն սովորեն, և հիշեցն էում, որ ինքն ու իր սերնդակիցները երկար տարիներ են սովորել, ճանապարհ են անցել՝ մինչև կոչվել են կոմպոզիտոր:

Մեր հարցին՝ արդյ՞ոք նման իրավիճակում արդիական է դառնում հեռուստատեսության վերահսկողությունը և, մաեստրոյի կարծիքով, պե՞տք է այսօր լինի վերահսկողություն հեռուստատեսությամբ մատուցվող երաժշտության նկատմամբ, վերջինս պատասխանեց.
«Կարծում եմ՝ պետք է լինի վերահսկողություն: Այսօր հեռուստատեսությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի, և եթե նախկինում միայն հանրապետությունում էին դիտում, այսօր ամբողջ աշխարհում են հետևում այս ամենին»:

Եվ այդ պատճառով էլ Կոնստանտին Օրբելյանն ասում է, որ հիմա հեռուստատեսությունը ավելի պատասխանատու պետք է լինի մատուցվող երգացանկի և կատարողների ընտրության հարցում ու ներկայացնի միայն բարձրորակ երաժշտություն:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24412.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0