Շաբաթ, 20.04.2024, 13:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » «Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունները բերված հասցված են մարմնավաճառ - հաճախորդ հարաբերության»: (տեսանյութ)
11:54
«Իշխանություն- ժողովուրդ հարաբերությունները բերված հասցված են մարմնավաճառ - հաճախորդ հարաբերության»: (տեսանյութ)
Վարդան ՊետրոսյանՀուլիսի 29-ին դերասան Վարդան Պետրոսյանը մամուլի ասուլիսում տեղեկացրեց իր  նոր ներկայացման մասին, որը կոչվում է «Սեռասարսափ»: Ներկայացումը լինելու է  Հակոբ Պարոնյանի անվան  թատրոնում, օգոստոսի 8-ին և 9-ին:  Վարդան Պետրոսյանն ասաց,  որ սա  կինոներկայացում է, այսինքն`  ներկայացմանը զուգահեռ գնում է  կինո, որտեղ նա  խաղում է  տարբեր կերպարներ: 
 
 Վարդան Պետրոսյանը նշեց, որ ներկայացման սցենարը  գրել է Փարիզում և այն անընդհատ փոխում էր վերնագիրը` «Մի վախեցեք», « Հիսուս մեզ հետ», իսկ վերջում  դարձավ «Սեռասարսափ»: Այս ներկայացման մեջ  հարցեր են շոշափվում, որոնց մասին մենք և´ խոսում ենք, և´ չենք խոսում: 
Ներկայացման մեջ նա նաև անդրադառնում է շախմատային դիվանագիտությանը: Նա նշեց, որ  այդ տերմինը նա սցենարում ավելի շուտ էր  գրել, բայց   իրենից առաջ ընկան և  իշխանության ու  ընդդիմության այդ հարաբերությունները կոչեցին  շախմատային դիվանագիտություն:
 
«Կան սկեչներ մարմնավաճառների մասին , նույնիսկ  նրանց նվիրված երգեր կան, և ներկայացման վերջում մեր հարաբերությունները` իշխանություն- ժողովուրդ հարաբերությունները, բերված հասցված են դրան` մարմնավաճառ  և հաճախորդ հարաբերության»,-ասաց նա:
 
Ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանի առաջադրած առաջին խնդիրը   մեր ինքնախաբեությունն է , թե ինչպես ենք մենք ինքներս մեզ խաբելով փորձում առաջ գնալ ` կրթության մեջ, մարդկանց փոխհարաբերություններում, սիրո հարցերում, թե ինչպես է  նյութապաշտությունը մտել մեր փոխհարաբերություններ, ինչպես է  գերիշխող  նյութը մեզ որպես մարդ ուտում:
 
Դերասանի խոսքով, այս ներկայացումն ավելի շատ ուղղված է երիտասարդությանը.«Ամբողջ երիտասարդության  կոմպլեքսավորված վիճակն եմ ցույց տալիս, նույնիսկ  մարմնավաճառների կոմպլեքսավորված վիճակը, որ աշխարհում այդպիսի բան չկա»: Շարունակելով խոսել երիտասարդների մասին, նա ասաց , որ այսօրվա երիտասարդությունը լքված  է զգում մեծ սերնդի կողմից, և շատ կարևոր է   ձեռք մեկնել երիտասարդներին: «Նրանց  չպետք է ճշնշել, ճզմել  սոցիալապես , քաղաքականապես, նրանք  պետք է լինեն անկաշկանդ, ազատ, մտածող»,-ասաց նա:
 
«Արվեստի  հիմնական խնդիրը, դա  մարդուն  մի քայլ դեպի  ազնվություն տանելն է, հասարակությանը մի փոքր  ազնվացնելն է, ազնվացնելով նաև ազնվանալը»,-ասաց Վարդան Պետրոսյանը և նշեց, որ եթե դահլիճում գտնվող 700 հոգուց  թեկուզ մեկ, երկու կամ   երեք հոգին էլ  ինչ-որ բան տանեն իրենց հետ, մի քիչ փոխված գնան տուն, նշանակում է նա  մի մեծ բան կատարեց:
 
«Եթե մի  մարդ իսկապես ազնվացած գնաց տուն, դա մոտավորապես նշանակում  է , որ դուք այդ օրը մի ծարավ երեխայի մի բաժակ ջուր տվեցիք»:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/27/vardan-petrosyan-2707





Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 780 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդան Պետրոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0