Շաբաթ, 20.04.2024, 04:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Իսկական կինո
13:16
Իսկական կինո
Իսկական կինո
Վերջին տարիներին կինեմատոգրաֆում հաճախ է կիրառվում ըստ թեմատիկայի ալմանախ նկարահանելու պրակտիկան: Մի քանի տարվա ընդմիջումով, ու թերեւս իրարից «գաղափարներ փախցնելու» միտումով, նկարահանվեցին «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ» եւ «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմերը, որոնցում մի շարք ռեժիսորներ իրենց տարբեր մոտեցումներն էին ցուցաբերում քաղաքի հանդեպ տածած զգացմունքները տեսախցիկով արտապատկերելու նորամուծությանը:

Այս ձեւի մեջ առավել ինքնատիպ, ուշադրության արժանի ու թերեւս սակավ հայտնի են երկու ֆիլմեր` «Արիա» եւ «Յուրաքանչյուրն իր կինոն ունի»:

Առաջինն իրենից ներկայացնում է տասը կինոբեմադրիչների կարճ սյուժեներ` յուրաքանչյուրը որեւէ դասական օպերային արիայի ուղեկցությամբ: Այսպիսով կարելի է եւ հետեւել առանց երկխոսության սյուժեին, կարելի է եւ ուղղակի վայելել Պուչինիի, Վերդիի, Բելինիի, Մոցարտի չքնաղ արիաները` ինչ-որ «ֆոնային ուղեկցությամբ»: Փաստորեն, տասը բարձրարժեք երաժշտական տեսահոլովակներ՝ չափազանց զգայական էքսպերիմենտ է:

Ինչ վերաբերում է երկրորդին, ապա 2007-ին նկարահանված այս բացառիկ ֆիլմի հեղինակը, պատվիրատուն ու հովանավորը Կաննի կինոփառատոնն է, որը, փաստորեն, նախաձեռնել է կինոն` գլոբալ առումով գովազդող ֆիլմ նկարահանելու ծավալուն ու աննախադեպ գործը: Այստեղ տեղ են գտել աշխարհի բոլոր հինգ աշխարհամասերի 25 երկրների կինոբեմադրիչների 34 ամենատարաբնույթ 3-4 րոպեանոց սյուժեներ` միայն մեկ թեմայով. ով աշխարհում ինչպես է պատկերացնում կինոյի դերը եւ ով ինչպիսի կինո ունի: Եվ իսկապես, մենք գիտե՞նք, թե ինչպիսին է, ասենք, կորեական, քենիական, վենեսուելական կամ բոսնիական կինոն: Այնինչ դրանք կան ու կարող են նաեւ շատ հետաքրքիր լինել:

Եվ հետո՝ ինչո՞վ են նման ֆիլմերը նախապատվելի. կարելի է կարճաժամկետ դադար վերցնել օրվա «գժական» ռիթմում եւ մի քանի րոպեանոց ամբողջական մտահղացման հետեւել` չունենալով կիսատության զգացում:

http://kinobaza.tv/film/490/ария_1987#online

http://kinobaza.tv/film/у_каждого_свое_кино_2007#online


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/11/iskakan-kino/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 754 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0